«ԱՅՍՕՐ» 5-10-2009- Համահայկական ուղևորության երկրորդ կանգառը Նյու Յորքն էր: Այստեղ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արևելյան ափի, ինչպես նաև Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ:
Անդրադառնալով հնչող այն մտահոգությանը, թե մեզանում մինչև վերջ հաշվարկված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները, Հանրապետության Նախագահն ասել է, որ այդ առումով մասնագիտացված կառույցների ու հաստատությունների կողմից կատարվել է բավականին աշխատանք, իսկ որոշ ուղղություններով դրանք ընթացքի մեջ են, տրված են համապատասխան հանձնարարություններ:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականում անհնար է զարգացման բոլոր սցենարների համար մինչև վերջ հաշվարկել հնարավոր բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, բայց և նկատել, որ մեր շատ հայրենակիցների մոտ` Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, նույնպիսի մտավախություններ եղել են նաև մեր ժողովրդի կյանքում մեծ կարևորություն ունեցող այլ իրադարձությունների ժամանակ. «Երբ մենք քվեարկում էինք Հայաստանի անկախացման օգտին, այդ ժամանակ էլ շատերի մոտ կային մտահոգություններ ապագայի մասին, այդ ժամանակ էլ ոչ ամեն ինչ էր մինչև վերջ ու զարգացման բոլոր սցենարների համար հաշվարկված: Նույն կերպ, երբ Արցախին պարտադրված պատերազմում պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ազատության և ինքնորոշման իրավունքի համար, կարծեք, այդ ժամանակ ևս չկային բոլոր հաշվարկներն ու կրկին կային տարբեր մտահոգություններ: Բայց մենք հավատում էինք մեր նպատակներին ու հաջողության հասանք»,- նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Տնտեսական էքսպանսիայի մասին մտավախությունները Հանրապետության ղեկավարը համարել է անհիմն` հայտարարելով, որ պետությունն ունի բավարար գործիքներ ու մեխանիզմներ, այդ թվում` օրենսդրական, լուծումներ տալու այդ ուղղությամբ առաջ եկող խնդիրներին ու մարտահրավերներին:
Արևելյան ափի և Կանադայի հայաշատ գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը: ՙՑեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետևանքները՚,- նշել է երկրի ղեկավարը:
Հանդիպման մասնակիցներն իրենց կարծիքներն ու մոտեցումներն են արտահայտել նախաստորագրված արձանագրությունների, հարաբերությունների կարգավորմամբ բացվող հնարավորությունների ու առաջացող մարտահրավերների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ անկախ գործընթացի և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ունեցած տարբեր տեսակետներից, մեկ բան ակնհայտ է` Սփյուռքը եղել և պարտավոր է լինել Հայաստանի ու Արցախի կողքին:
Ամփոփելով նյույորքյան հանդիպումը` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ամենակարևորն այն է, որ մենք որոշումների կայացման այս պատասխանատու փուլում ուժ գտնենք մեկս մյուսին հասկանալու: Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային: Հավատում եմ, որովհետև տեսնում եմ ճիշտ ճանապարհը»,- նշել է երկրի ղեկավարը և կոչ արել սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին` սատար կանգնել հաստատուն քայլերով առաջ տանելու մայր Հայրենիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:Monday, October 5, 2009
«Մենք հավատում էինք մեր նպատակներին ու հաջողության հասանք»
«ԱՅՍՕՐ» 5-10-2009- Համահայկական ուղևորության երկրորդ կանգառը Նյու Յորքն էր: Այստեղ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 3-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի Արևելյան ափի, ինչպես նաև Կանադայի հայաշատ համայնքների ներկայացուցիչների հետ:
Անդրադառնալով հնչող այն մտահոգությանը, թե մեզանում մինչև վերջ հաշվարկված չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները, Հանրապետության Նախագահն ասել է, որ այդ առումով մասնագիտացված կառույցների ու հաստատությունների կողմից կատարվել է բավականին աշխատանք, իսկ որոշ ուղղություններով դրանք ընթացքի մեջ են, տրված են համապատասխան հանձնարարություններ:
Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ իրականում անհնար է զարգացման բոլոր սցենարների համար մինչև վերջ հաշվարկել հնարավոր բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, բայց և նկատել, որ մեր շատ հայրենակիցների մոտ` Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, նույնպիսի մտավախություններ եղել են նաև մեր ժողովրդի կյանքում մեծ կարևորություն ունեցող այլ իրադարձությունների ժամանակ. «Երբ մենք քվեարկում էինք Հայաստանի անկախացման օգտին, այդ ժամանակ էլ շատերի մոտ կային մտահոգություններ ապագայի մասին, այդ ժամանակ էլ ոչ ամեն ինչ էր մինչև վերջ ու զարգացման բոլոր սցենարների համար հաշվարկված: Նույն կերպ, երբ Արցախին պարտադրված պատերազմում պայքարում էինք Լեռնային Ղարաբաղի ազատության և ինքնորոշման իրավունքի համար, կարծեք, այդ ժամանակ ևս չկային բոլոր հաշվարկներն ու կրկին կային տարբեր մտահոգություններ: Բայց մենք հավատում էինք մեր նպատակներին ու հաջողության հասանք»,- նշել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Տնտեսական էքսպանսիայի մասին մտավախությունները Հանրապետության ղեկավարը համարել է անհիմն` հայտարարելով, որ պետությունն ունի բավարար գործիքներ ու մեխանիզմներ, այդ թվում` օրենսդրական, լուծումներ տալու այդ ուղղությամբ առաջ եկող խնդիրներին ու մարտահրավերներին:
Արևելյան ափի և Կանադայի հայաշատ գաղթօջախների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում չի կարող քննարկվել Ցեղասպանության փաստը: ՙՑեղասպանության հետ կապված միակ խնդիրը, որ կարող է քննարկման առարկա լինել, այն է, թե ինչպես կարող ենք օգնել թուրք ժողովրդին ավելի անաչառ լինելու սեփական պատմության էջերը թերթելիս կամ ավելի ճիշտ` ինչպես հաղթահարել Ցեղասպանության հետևանքները՚,- նշել է երկրի ղեկավարը:
Հանդիպման մասնակիցներն իրենց կարծիքներն ու մոտեցումներն են արտահայտել նախաստորագրված արձանագրությունների, հարաբերությունների կարգավորմամբ բացվող հնարավորությունների ու առաջացող մարտահրավերների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ անկախ գործընթացի և նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ ունեցած տարբեր տեսակետներից, մեկ բան ակնհայտ է` Սփյուռքը եղել և պարտավոր է լինել Հայաստանի ու Արցախի կողքին:
Ամփոփելով նյույորքյան հանդիպումը` Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Ամենակարևորն այն է, որ մենք որոշումների կայացման այս պատասխանատու փուլում ուժ գտնենք մեկս մյուսին հասկանալու: Ես հավատում եմ Հայաստանի լավ ապագային: Հավատում եմ, որովհետև տեսնում եմ ճիշտ ճանապարհը»,- նշել է երկրի ղեկավարը և կոչ արել սփյուռքահայ մեր քույրերին ու եղբայրներին` սատար կանգնել հաստատուն քայլերով առաջ տանելու մայր Հայրենիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment