Thursday, October 8, 2009

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր կուսակիցներին հատուկ նամակ է հղել Վազգեն Մանուկյանը

«Անկախ» 7-10-2009- ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր իր կուսակցության անդամներին հղած նամակում, որտեղ ներկայացված է հայ-թուրքական հարաբերությունների շուրջ իր դիրքորոշումը, նշել է, որ ընդհանուր առմամբ, Արձանագրություններում չկա կետ, որը կհակասի Հայաստանի շահերին: Անդրադառնալով փաստաթղթերում արտահայտված` երկու կողմերի սահմանները ճանաչելու վերաբերյալ դրույթին՝ Մանուկյանը նշել է, որ համաձայն չէ այն մեկնաբանությանը, թե ընդունելով այդ սահմանները՝ Հայաստանը կորցնում է իր պատմական հողերը ետ վերցնելու երազանքը: Նամակում ԱԺՄ նախագահը մտահոգություն է հայտնել, որ սահմանների բացումը կարող է շահերի հակասություններ առաջացնել Հայաստանի և Սփյուռքի միջև: Նա այն կարծիքն է հայտնել, որ «Սփյուռքը ընկալումով պետք է վերաբերվի Հայաստանի դիրքորոշմանը և Հայաստանի անմիջական աջակցությամբ ինքնուրույն քաղաքականություն վարի Թուրքիայի հետ»: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հիմնախնդրին, Մանուկյանը համոզմունք է հայտնել, որ փաստթղթերում չկա որևէ կետ, որը վտանգի այդ հարցի լուծումը` հօգուտ Հայաստանի: Իսկ Թուրքիայի կողմից սահմանների բացման հնարավոր ձգձգման վերաբերյալ Մանուկյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանն այդ դեպքում պետք է չեղյալ հայտարարի համաձայնագիրը` ցույց տալով համաշխարհային հանրությանը, որ իր բարի կամքը ոտնահարվել է հենց Թուրքիայի կողմից:

No comments: