Wednesday, October 28, 2009

Վաշինգտոնը կրկին խոսում է Իրանին հարվածելու մասին

Aysor.am-28-10-2009- Միացյալ Նահանգները շարունակում են չբացառել Իրանի նկատմամբ ռազմական հարվածներ հասցնելու հնարավորությունը, եթե Թեհրանը մոտ ժամանակներս չհրաժարվի իր միջուկային ծրագրից: Այս մասին, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, երեկ երեկոյան հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով օգնական Ջեյմս Ջոնսը: «Մենք ոչինչ չենք բացառում և ոչնչից չենք հրաժարվում»,- ասել է նա` շեշտելով, որ Թեհրանը պետք է «հետևի ստանձնած պարտավորություններին»: Նա նաև հայտնեց, որ ԱՄՆ ղեկավարությունը Իրանի համար կողմնորոշվելու հստակ ժամկետներ է սահմանում: «Կարճ ժամանակի ընթացքում մենք կտեսնենք, արդյոք կհաջողվի՞ հասնել այն արդյունքներին, որոնք մեզ անհրաժեշտ են: Եթե դա տեղի չունենա, ապա մենք պատրաստ կլինենք այդ քայլին»,-նշել է Ջեյմս Ջոնսը: Նշենք, որ երեկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իրանը կշարունակի միջուկային իր ծրագիրը` չնայած միջազգային հանրության մտահոգությանը:

No comments: