Monday, October 12, 2009

Ռուսաստանը կմասնակցի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը

Tert.am. 12-10-2009- Ռուսական «Коммерсант» թերթին տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էրդվարդ Նալբանդյանը շոշափել է նաև Հայաստանում նոր ԱԷԿ կառուցելու թեման` հայտարարելով, որ գործընթացը գտնվում է նախապատրաստական փուլում: «Ռուսաստանն այսօր համարվում է խաղաղ ատոմի զարգացման գործում հանգուցային գործընկեր, և մենք հույս ունենք, որ նա, որպես մեր ռազմավարական դաշնակից, կհամագործակցի մեզ հետ նաև այս նախագծում»,- նշել է Նալբանդյանը: Նախարարն ավելացրել է, որ ԱԷԿ-ը բազմակողմանի նախագիծ է, և այսօր դժվար է միանշանակ պատասխանել` կլինի մեկ, թե մի մի քանի գործընկերներ: Պատասխանելով նախագծին ռուսական «Атомстройэкспорт» ընկերության հնարավոր մասնակցության մասին հարցին` Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի համապատասխան կազմակերպությունները նեծ շահագրգռվածություն են ցուցաբերում այս նախագծի հանդեպ:

No comments: