Monday, October 12, 2009

Ժորժետ Ավագյան. Սփյուռքի համար հոկտեմբերի 10-ն այսուհետ սգո օր է

/PanARMENIAN.Net/ 11.10.2009 - Սփյուռքը չի լռի, եւ մենք որոշակի քայլեր կձեռնարկենք: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երուսաղեմում Հայ Դատի ներկայացուցիչ Ժորժետ Ավագյանը մեկնաբանելով ստորագրված արձանագրությունները: Ըստ նրա, Երուսաղեմի համայնքն արդեն ժողովներ է գումարում, որտեղ քննարկվում են հետագա գործողությունները: Ընդ որում Ավագյանը նշել է, որ արձանագրությունների ստորագրման ձգձգումն ընդամենը խաղ էր, նախատեսված Սփյուռքի համար: «Մեզ համար այժմ սգո օրեր են ապրիլի 24-ն ու հոկտեմբերի 10-ը, քանի որ մենք կորցրեցինք մեր պատմական հողերը, եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը փոշիացավ»,-հայտարարել է Ավագյանը: Նա նաեւ ընդգծել է, որ Սփյուռքը կշարունակի պայքարը: «Մենք 100 տարի պայքարել ենք Թուրքիայի դեմ, եւ այժմ կշարունակենք նույնն անել»,-ասել է Հայ Դատնի ներկայացուցիչը:

No comments: