«հետք online» 19.11.2009 - Այսօր Փարիզում մեկնարկեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական, 10-րդ հեռախոսամարաթոնը:
Այս տարի եւս նոյեմբերի 19-22-ը` չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից շուրջ վեց հարյուր կամավոր կզանգահարեն Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ կանեն:
Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 2000թ-ից սկսած անց է կացնում ամենամյա համաեվրոպական հեռախոսամարաթոն: Դրամահավաքին ակտիվորեն մասնակցում են նաեւ Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հոլանդիայի տեղական մարմինները, այդ իսկ պատճառով Ֆրանսիայում կազմակերպվող հեռախոսամարաթոնը կոչում են նաեւ համաեվրոպական:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ Համաեվրոպական հեռախոսամարաթոնի բացմանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա են մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը:
Այնուհետեւ գործադիր վարչության պատվիրակությունը մեկնելու է ԱՄՆ` մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք Հիմնադրամի ամփոփիչ դրամահավաք միջոցառմանը` հեռուստամարաթոնին, որի ընթացքում էլ կհրապարակվեն թե համաեվրոպական հեռախոսամարաթոնի, թե մոսկովյան դրամահավաք ճաշկերույթի եւ թե 2009-ի դրամահավաք մարաթոնի ընթացքում կազմակերպված այլ միջոցառումների արդյունքները:Friday, November 20, 2009
Մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 10-րդ Հեռախոսամարաթոնը
«հետք online» 19.11.2009 - Այսօր Փարիզում մեկնարկեց Հայաստան համահայկական հիմնադրամի ավանդական, 10-րդ հեռախոսամարաթոնը:
Այս տարի եւս նոյեմբերի 19-22-ը` չորս օր շարունակ, Ֆրանսիայի հինգ քաղաքներից շուրջ վեց հարյուր կամավոր կզանգահարեն Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներին եւ Հիմնադրամի առաջիկա ծրագրերը ներկայացնելով` մասնակցության կոչ կանեն:
Հիշեցնենք, որ Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը 2000թ-ից սկսած անց է կացնում ամենամյա համաեվրոպական հեռախոսամարաթոն: Դրամահավաքին ակտիվորեն մասնակցում են նաեւ Հիմնադրամի Գերմանիայի, Շվեյցարիայի եւ Հոլանդիայի տեղական մարմինները, այդ իսկ պատճառով Ֆրանսիայում կազմակերպվող հեռախոսամարաթոնը կոչում են նաեւ համաեվրոպական:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ Համաեվրոպական հեռախոսամարաթոնի բացմանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա են մեկնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ տնօրենի խորհրդական Հրաչ Հովհաննիսյանը:
Այնուհետեւ գործադիր վարչության պատվիրակությունը մեկնելու է ԱՄՆ` մասնակցելու նոյեմբերի 26-ին կայանալիք Հիմնադրամի ամփոփիչ դրամահավաք միջոցառմանը` հեռուստամարաթոնին, որի ընթացքում էլ կհրապարակվեն թե համաեվրոպական հեռախոսամարաթոնի, թե մոսկովյան դրամահավաք ճաշկերույթի եւ թե 2009-ի դրամահավաք մարաթոնի ընթացքում կազմակերպված այլ միջոցառումների արդյունքները:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment