Lragir.am 20.11.2009 - Յալթայում Ուկրաինայի ու Ռուսաստանի վարչապետներ Տիմոշենկոն ու Պուտինը ստորագրել են գազային համաձայնագիր, որով հստակեցվում են մինչ այդ բաց մնացած խնդիրները՝ մատակարարման ծավալները եւ տրանզիտային գները:
Համաձայնագրի ստորագրումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ վարչապետը վիրավորական արտահայտություններ է արել Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի եւ Ուկրաինա այցելած Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հասցեին: Մեկնաբանելով Սահակաշվիլիի այցը, Պուտինն ասել է, թե թող նրանք ընթրեն առանց փողկապի, քանի որ փողկապներն այժմ գին ունեն: Դե դուք ինձ հասկանում եք, ասել է Պուտինը լրագրողներին, ակնարկելով 2008-ի ռուս-վրացական պատերազմը եւ հայտնի դեպքը, երբ Սահակաշվիլին փողկապը ծամելով զրուցում էր ինչ որ պաշտոնյայի հետ:Friday, November 20, 2009
ՊՈՒՏԻՆԸ ՀԻՇԵՑՐԵՑ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ ՓՈՂԿԱՊԸ
Lragir.am 20.11.2009 - Յալթայում Ուկրաինայի ու Ռուսաստանի վարչապետներ Տիմոշենկոն ու Պուտինը ստորագրել են գազային համաձայնագիր, որով հստակեցվում են մինչ այդ բաց մնացած խնդիրները՝ մատակարարման ծավալները եւ տրանզիտային գները:
Համաձայնագրի ստորագրումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ վարչապետը վիրավորական արտահայտություններ է արել Ուկրաինայի նախագահ Յուշչենկոյի եւ Ուկրաինա այցելած Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հասցեին: Մեկնաբանելով Սահակաշվիլիի այցը, Պուտինն ասել է, թե թող նրանք ընթրեն առանց փողկապի, քանի որ փողկապներն այժմ գին ունեն: Դե դուք ինձ հասկանում եք, ասել է Պուտինը լրագրողներին, ակնարկելով 2008-ի ռուս-վրացական պատերազմը եւ հայտնի դեպքը, երբ Սահակաշվիլին փողկապը ծամելով զրուցում էր ինչ որ պաշտոնյայի հետ:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment