NEWS.am 20.11.2009 - Նկարում պատկերված միամիտ հայացքով տղան այնքան էլ միամիտ բան չէր արել։ Խոսքը օրեր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպի մասին է, որին NEWS.am-ը անդրադարձել է։
Ֆրանսիայի Նանսի քաղաքի ավագ դպրոցի 13-ամյա աշակերտը հրաժարվել էր կատարել ուսուցչի հանձնարարությունը, որտեղ կար Հայոց Ցեղասպանության մասին հիշեցում։ 13-ամյա թուրք աշակերտ՝ Մուսթաֆա Դողանը, չկատարելով հանձնարարությունը՝ հանդես էր եկել լկտի արտահայտությամբ. «Եթե ցեղասպանություն եղել է, ուրեմն հայերը արժանի էին դրան»,-ասել Մուսթաֆան։ Մուսթաֆայի ուսուցիչը հիշեցրել է նրան Ֆրանսիայում ընդունված օրենքի մասին եւ հանձնարարել երկու օրվա ընթացքում կատարել առաջադրանքը՝ Հայող ցեղասպանության մասին՝ օգտագործելով ոչ թե թուրքական այլ՝ չեզոք աղբյուրներ։
Այս պատմությանը խառնվել են թուրքական Zaman եւ Hurriyet թերթերի լրագրողները ու Ֆրանսիայում գործող թուրքական հասարակական կազմակերպությունները։ Դպրոցի տնօրենը Hurrıyet-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այն տեղեկությունը, թե Մուսթաֆան հեռացված է դպրոցից, չի համապատասխանում իրականությանը եւ Մուսթաֆան կարող է հանգիստ ուսումը շարունակել։
Այս միջադեպի կապակցությամբ, լրագրողները այդ պահին Իտալիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից մեկնաբանություններ խնդրեցին։ Էրդողանը նշեց, որ ինքը մամուլով է տեղեկացել եւ մանրամասներին ծանոթանալուց հետո կարող է մեկնաբանություն անել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ այս միջադեպը առիթ է հանդիսացել, որ Ֆրանսիայի հայկական Սփյուռքը սկսի ճնշումները կառավարության վրա՝ Ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ պատիժ սահմանող օրենքը կիրառելու համար։
Hurriyet-ի տեղեկացմամբ՝ COJEP international թուրքական միության պատասխանատու Վեյսել Ֆիլիզը նշել է, որ Ֆրանսիայում ցեղասպանությունը ժխտելը հանցանք չէ, քանի որ օրենքը դեռ չի ընդունվել, եւ բացի այդ՝ Մուսթաֆան էլ անչափահաս է։Friday, November 20, 2009
Հայոց Ցեղասպանությունը հերքող 13-ամյա թուրք աշակերտի կեցվածքը վրդովվեցրել է ֆրանսահայությանը
NEWS.am 20.11.2009 - Նկարում պատկերված միամիտ հայացքով տղան այնքան էլ միամիտ բան չէր արել։ Խոսքը օրեր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպի մասին է, որին NEWS.am-ը անդրադարձել է։
Ֆրանսիայի Նանսի քաղաքի ավագ դպրոցի 13-ամյա աշակերտը հրաժարվել էր կատարել ուսուցչի հանձնարարությունը, որտեղ կար Հայոց Ցեղասպանության մասին հիշեցում։ 13-ամյա թուրք աշակերտ՝ Մուսթաֆա Դողանը, չկատարելով հանձնարարությունը՝ հանդես էր եկել լկտի արտահայտությամբ. «Եթե ցեղասպանություն եղել է, ուրեմն հայերը արժանի էին դրան»,-ասել Մուսթաֆան։ Մուսթաֆայի ուսուցիչը հիշեցրել է նրան Ֆրանսիայում ընդունված օրենքի մասին եւ հանձնարարել երկու օրվա ընթացքում կատարել առաջադրանքը՝ Հայող ցեղասպանության մասին՝ օգտագործելով ոչ թե թուրքական այլ՝ չեզոք աղբյուրներ։
Այս պատմությանը խառնվել են թուրքական Zaman եւ Hurriyet թերթերի լրագրողները ու Ֆրանսիայում գործող թուրքական հասարակական կազմակերպությունները։ Դպրոցի տնօրենը Hurrıyet-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ այն տեղեկությունը, թե Մուսթաֆան հեռացված է դպրոցից, չի համապատասխանում իրականությանը եւ Մուսթաֆան կարող է հանգիստ ուսումը շարունակել։
Այս միջադեպի կապակցությամբ, լրագրողները այդ պահին Իտալիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից մեկնաբանություններ խնդրեցին։ Էրդողանը նշեց, որ ինքը մամուլով է տեղեկացել եւ մանրամասներին ծանոթանալուց հետո կարող է մեկնաբանություն անել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ այս միջադեպը առիթ է հանդիսացել, որ Ֆրանսիայի հայկական Սփյուռքը սկսի ճնշումները կառավարության վրա՝ Ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ պատիժ սահմանող օրենքը կիրառելու համար։
Hurriyet-ի տեղեկացմամբ՝ COJEP international թուրքական միության պատասխանատու Վեյսել Ֆիլիզը նշել է, որ Ֆրանսիայում ցեղասպանությունը ժխտելը հանցանք չէ, քանի որ օրենքը դեռ չի ընդունվել, եւ բացի այդ՝ Մուսթաֆան էլ անչափահաս է։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment