Tert.am 20.11.2009 - Հանրապետական կուսակցության փոխնախագահ, նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել է, թե հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման հարցում հայկական կողմը շարժվելու է իր՝ արդեն հայտարարած մոտեցման համաձայն։
Ըստ այդ մոտեցման, ինչպես կրկնել է Սահակյանը, հայկական կողմը սպասում է Թուրքիայի մեծ ժողովի գնահականին, որովհետև միայն հայկական կողմի քննարկմամբ և Արձանագրությունների վավերացմամբ սահմանը չի կարող բացվել։
Այս հայտարարությունը Գալուստ Սահակյանն արել է ի պատասխան Tert.am–ի հարցի, թե արդյո՞ք հնարավոր է, որ հայ–թուրքական Արձանագրությունները Հայաստանում այդպես էլ չմտնեն Սահմանադրական դատարան (ՍԴ)։ Հիշեցնենք, որ հայկական կողմում Արձանագրությունների վավերացման համար փաստաթղթերը պետք է ստանան նախ Սահմանադրական դատարանի եզրակացությունը։Friday, November 20, 2009
Հայ–թուրքական Արձանագրությունները կարող են չմտնել ՍԴ
Tert.am 20.11.2009 - Հանրապետական կուսակցության փոխնախագահ, նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել է, թե հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման հարցում հայկական կողմը շարժվելու է իր՝ արդեն հայտարարած մոտեցման համաձայն։
Ըստ այդ մոտեցման, ինչպես կրկնել է Սահակյանը, հայկական կողմը սպասում է Թուրքիայի մեծ ժողովի գնահականին, որովհետև միայն հայկական կողմի քննարկմամբ և Արձանագրությունների վավերացմամբ սահմանը չի կարող բացվել։
Այս հայտարարությունը Գալուստ Սահակյանն արել է ի պատասխան Tert.am–ի հարցի, թե արդյո՞ք հնարավոր է, որ հայ–թուրքական Արձանագրությունները Հայաստանում այդպես էլ չմտնեն Սահմանադրական դատարան (ՍԴ)։ Հիշեցնենք, որ հայկական կողմում Արձանագրությունների վավերացման համար փաստաթղթերը պետք է ստանան նախ Սահմանադրական դատարանի եզրակացությունը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment