News.am. 21-11-2009- Թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալը հայտնել է, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձակված վճռի` PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նշանադրվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական Interhaber կայքէջը: Նա նշել է, որ Օջալանի դիմումի հիման վրա է վճիռը կայացվել, որտեղ նշվում է, որ Իմրալի կղզում զմահ բանտարկված Աբդուլահ Օջալանը նշանադրվել է իր դատապաշտպաններից մեկի հետ, ում հետ հանդիպել է 640 անգամ: Օքթայ Վուրալը ասել է, որ 40 հազար մարդու մահվան պատճառ հանդիսացած մեկին տեղավորում են 5 աստղանի հյուրանոցում, հավելելով, որ Օջալանի տեղափոխված նոր մասնաշենքում բոլոր պայմանները կան. այն բավական ընդարձակ է մեկ հոգու համար, լուսավորման համար կան պատուհաններ, ապահովվում է օրեկան 2 ժամ զբոսանք: Օջալանին շաբաթը երկու անգամ այցելում է բժիշկը, ամիսը մեկ անգամ` հոգեւորական, եւ հաճախակի այցելում են 58 դատապաշտպանները: Հենց նրանցից մեկն էլ, ով 4 տարի 10 ամիս ժամանակահատվածում` 640 անգամ այցելել է Օջալանին, նշանադրվել է նրա հետ: Օքթայ Վուրալը հեգնանք է համարում նշանադրության տեղեկությունը եւ համարում, որ Օջալանին առանձնացնելու փոխարեն` ստեղծում են հարմարավետ պայմաններ նրա համար:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Աբդուլահ Օջալանը ձերբակալվել է 1999 թվականին եւ դատապարտվել է ցմահ ազատազրկման Իմրալի կղզում: Օջալանը մի շաբաթ առաջ տեղափոխվել է նոր կառուցված մասնաշենք, որտեղ նրան են միացել PKK-ի եւս 5 զինյալներ: Իտալիայում այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հարցին պատասխանել է, որ նախատեսվում է Իմրալի կղզում պահել 12 բանտարկյալ:Saturday, November 21, 2009
Աբդուլա Օջալանը նշանվել է իր դատապաշտպանի հետ
News.am. 21-11-2009- Թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալը հայտնել է, որ ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձակված վճռի` PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նշանադրվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական Interhaber կայքէջը: Նա նշել է, որ Օջալանի դիմումի հիման վրա է վճիռը կայացվել, որտեղ նշվում է, որ Իմրալի կղզում զմահ բանտարկված Աբդուլահ Օջալանը նշանադրվել է իր դատապաշտպաններից մեկի հետ, ում հետ հանդիպել է 640 անգամ: Օքթայ Վուրալը ասել է, որ 40 հազար մարդու մահվան պատճառ հանդիսացած մեկին տեղավորում են 5 աստղանի հյուրանոցում, հավելելով, որ Օջալանի տեղափոխված նոր մասնաշենքում բոլոր պայմանները կան. այն բավական ընդարձակ է մեկ հոգու համար, լուսավորման համար կան պատուհաններ, ապահովվում է օրեկան 2 ժամ զբոսանք: Օջալանին շաբաթը երկու անգամ այցելում է բժիշկը, ամիսը մեկ անգամ` հոգեւորական, եւ հաճախակի այցելում են 58 դատապաշտպանները: Հենց նրանցից մեկն էլ, ով 4 տարի 10 ամիս ժամանակահատվածում` 640 անգամ այցելել է Օջալանին, նշանադրվել է նրա հետ: Օքթայ Վուրալը հեգնանք է համարում նշանադրության տեղեկությունը եւ համարում, որ Օջալանին առանձնացնելու փոխարեն` ստեղծում են հարմարավետ պայմաններ նրա համար:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Աբդուլահ Օջալանը ձերբակալվել է 1999 թվականին եւ դատապարտվել է ցմահ ազատազրկման Իմրալի կղզում: Օջալանը մի շաբաթ առաջ տեղափոխվել է նոր կառուցված մասնաշենք, որտեղ նրան են միացել PKK-ի եւս 5 զինյալներ: Իտալիայում այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հարցին պատասխանել է, որ նախատեսվում է Իմրալի կղզում պահել 12 բանտարկյալ:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment