Saturday, November 21, 2009

Մեր հարևանները՝ աշխարհի ամենաազդեցիկ մահմեդականների շարքում

Tert.am. 21-11-2009- Հորդանանի Թագավորական իսլամական ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնը Ջորջթաունի համալսարանի Ալվալիդ Բին Թալալ արքայազնի անվան կենտրոնի հետ համատեղ նոր գիրք է հրատարակել։ Գրքում ներկայացված է մահմեդական աշխարհի ամենաազդեցիկ 500 մարդկանց ցանկը։ Ցանկում ամենազդեցիկ մահմեդականները դասակարգվել են՝ ըստ տարբեր անվանակարգերի՝ գիտական, քաղաքական, վարչական, տոհմական, քարոզչական, կանանց և երիտասարության միջև, բարեգործական, զարգացման, գիտության և տեխնոլոգիայի, մշակույթի և արվեստի, մամուլի և ծայրահեղականների միջև, հաղորդում է Muslim Media Network-ը։ 500 ամենաազդեցիկ մահմեդականների ցանկը գլխավորում է Սաուդյան Արաբիայի քաղաքական առաջնորդ, թագավոր Աբդուլլահը։ Երկրորդ հորիզոնականում է ամենամեծ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Խամենեին։ Նշենք, որ 5-րդ հորիզոնականում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչդեռ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զբաղեցնում է 28-րդ տեղը։

No comments: