Saturday, November 7, 2009

Թուրքիայի արտգործնախարարը Սփյուռքին կոչ է անում զերծ մնալ կողմնակալ պատմական քարոզչությունի՞ց

NEWS.am 7.11.2009- Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել հայկական Սփյուռքին` ազատվել միակողմանի պատմական քարոզչությունից: Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk կայքէջը: Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշների հրավերով Փարիզում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով կազմակերպված մամուլի ասուլիսում, ասել է. «Հիշեցնում եմ, Թուրքիան ցանկանում է բոլոր հարեւանների հետ լավ հարաբերություններ ստեղծել եւ այդ համատեքստում հայտնում եմ աշխարհի տարբեր կողմերում ապրող հայերին, որ բոլոր հայերի հետ ցանկանում ենք լավ հարաբերություններ ստեղծել: Սակայն եթե բոլորը իրենց ցավը եւ պատմությունը պատմեն` խաղաղություն եւ ապագա միասին չենք կարող կառուցել: Ազատվեք միակողմանի պատմական քարոզչությունից: Ես ել գիտեմ իմ պապերի ցավը: Համատեղ պատմությամբ ապագան ավելի լավ կառուցելու համար մենք ցանկանում ենք ունենալ նոր հորիզոններ եւ ստեղծել համատեղ պատմական հանձնաժողով»,-ասել է Դավութօղլուն: Մի հայ լրագրող Դավութօղլուին հարցրել է. "Դուք ասում եք թե դեմ եք Իրանի դեմ իրականացվող շրջափակմանը, սակայն Թուրքիան տարիներով շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Թուրքիայի արտգործնախարարը պատասխանում է. «Թուրքիան տարածաշրջանում բոլոր տիպի շրջափակումներին դեմ է, սակայն Հայաստանը „գրավել“ է Ադրբեջանի հողերը եւ բնակիչներին տեղահանել է եւ այս համատեքստում է իրականացվել շրջափակումը: Մարդիկ չեն կարողանում իրենց տները վերադառնալ: Մենք ցանկանում ենք, որ այս իրավիճակը կարգավորվի»,-պատասխանել է Ահմեդ Դավութօղլուն:

No comments: