
Report.am, 10-10-2009- Լիբանանում հայտարարվել է ազգային միասնության կառավարության կազմը, որը կղեկավարի վարչապետ Սաադ Հարիրին: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:
39-ամյա Սաադ Հարիրին, ինչպես և իր վաղամեռիկ հայրը` Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին, «միլիարդատերերի ակումբի» անդամ է և համարվում է Մերձավոր Արևելքի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նա սերտ կապերի մեջ է Սաուդյան Արաբիայի թագավորական տան հետ և ունի սաուդյան քաղաքացիություն:
Սաադ Հարիրին «Ալ-Մուսթաքբալ» շարժման և խորհրդարանում մեծամասնություն կազմող «Առա՛ջ, Լիբանան» խմբակցության առաջնորդն է:
Կոալիցիոն կառավարությունը կազմված է 30 նախարարներից, որոնց կեսը խորհրդարանական մեծամասնությունից են: 10 տեղ ունի ընդդիմությունը, դրանցից 2-ը` «Հզբոլլահ» շարժումը, ևս հինգ տեղ` նախագահի կողմից առաջադրված թեկնածուները:
No comments:
Post a Comment