Lragir.am 20.11.2009 - Ինչ է տեղի ունենում Երեւանի Ավագանում ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների միջեւ ու կարող են արդյոք նրանք լրջորեն կռվել: Այդ մասին լրագրողները հարցրել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Խոսքը Ավագանում այն իրավիճակի մասին է, որ ՀՀԿ խմբակցությունը փորձում է քվորումի համար անհրաժեշտ քանակը 50-ից դարձնել 17 պատգամավոր, ինչը նշանակում է, որ ԲՀԿ խմբակցությունը չի կարող ազդել քվորումի առկայության կամ բացակայության հարցում:
Ըստ Գալուստ Սահակյանի, Ավագանում ստեղծված վիճակը կայացման պրոցես է: “Մինչեւ մի քանի անգամ չկռվեն, չեն ամրանա”, հայտարարում է Գալուստ Սահակյանը, նշելով, թե Ավագանին դեռ կայացած չէ եւ մտածողությունն էլ դեռ կայացած չէ: Ըստ նրա, ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ տարաձայնություններ չեն կարող լինել, որովհետեւ գործընկեր են: Այնպես չէ, որ Ավագանին իր գործողությունները կարող է չհամաձայնեցնել, կարծում է Գալուստ Սահակյանը:Friday, November 20, 2009
ՀՀԿ ԵՎ ԲՀԿ ԿՌՎԵՆ, ՈՐ ԿԱՅԱՆԱՆ
Lragir.am 20.11.2009 - Ինչ է տեղի ունենում Երեւանի Ավագանում ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների միջեւ ու կարող են արդյոք նրանք լրջորեն կռվել: Այդ մասին լրագրողները հարցրել են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Խոսքը Ավագանում այն իրավիճակի մասին է, որ ՀՀԿ խմբակցությունը փորձում է քվորումի համար անհրաժեշտ քանակը 50-ից դարձնել 17 պատգամավոր, ինչը նշանակում է, որ ԲՀԿ խմբակցությունը չի կարող ազդել քվորումի առկայության կամ բացակայության հարցում:
Ըստ Գալուստ Սահակյանի, Ավագանում ստեղծված վիճակը կայացման պրոցես է: “Մինչեւ մի քանի անգամ չկռվեն, չեն ամրանա”, հայտարարում է Գալուստ Սահակյանը, նշելով, թե Ավագանին դեռ կայացած չէ եւ մտածողությունն էլ դեռ կայացած չէ: Ըստ նրա, ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ տարաձայնություններ չեն կարող լինել, որովհետեւ գործընկեր են: Այնպես չէ, որ Ավագանին իր գործողությունները կարող է չհամաձայնեցնել, կարծում է Գալուստ Սահակյանը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment