Tert.am 20.11.2009 - «Ոչ մի երկիր շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Նման հայտարարությամբ Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ խորհրդաժողովին հանդես է եկել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը, հաղորդում է ANS Press գործակալությունը:
Փոխնախագահը նշել է, որ առաջատար քաղաքական ուժերը ղարաբաղյան հակամարտության հարցում երկակի չափորոշիչներ են կիրառում: Բալկանների խնդիրը ՆԱՏՕ-ն լուծեց շատ արագ, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը հանձնարարվել է Մինկի խմբին. «Մինսկի խումբն արդեն 18 տարի է, ինչ չի կարողանում լուծել դա, սակայն կան ադրբեջանական ազգը և բանակը, որոնք կարող են լուծել այդ խնդիրը»:
Ասկերովը հիշեցրել է, որ միջազգային ուժերը Ադրբեջանին հրավիրում են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, որից հետո տեղեկացրել է հետևյալը. «ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական ներկայացուցիչն ինձ ասաց, որ ոչ ոք չի ցանկանում օգնել մահմեդական Ադրբեջանին, երբ կա քրիստոնյա Հայաստանը»:Friday, November 20, 2009
Ոչ ոք չի ցանկանում օգնել մահմեդական Ադրբեջանին, երբ կա քրիստոնյա Հայաստանը. մեջլիսի փոխխոսնակ
Tert.am 20.11.2009 - «Ոչ մի երկիր շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Նման հայտարարությամբ Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ խորհրդաժողովին հանդես է եկել Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը, հաղորդում է ANS Press գործակալությունը:
Փոխնախագահը նշել է, որ առաջատար քաղաքական ուժերը ղարաբաղյան հակամարտության հարցում երկակի չափորոշիչներ են կիրառում: Բալկանների խնդիրը ՆԱՏՕ-ն լուծեց շատ արագ, իսկ Ղարաբաղյան հակամարտությունը հանձնարարվել է Մինկի խմբին. «Մինսկի խումբն արդեն 18 տարի է, ինչ չի կարողանում լուծել դա, սակայն կան ադրբեջանական ազգը և բանակը, որոնք կարող են լուծել այդ խնդիրը»:
Ասկերովը հիշեցրել է, որ միջազգային ուժերը Ադրբեջանին հրավիրում են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, որից հետո տեղեկացրել է հետևյալը. «ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական ներկայացուցիչն ինձ ասաց, որ ոչ ոք չի ցանկանում օգնել մահմեդական Ադրբեջանին, երբ կա քրիստոնյա Հայաստանը»:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment