Tuesday, November 10, 2009

Ադրբեջանում կարող է փակվել նաև «Սորոսի հիմնադրամը»

Aysor.am 10.11.2009 -ԱՄՆ Հանրապետականների միջազգային ինստիտուտի և «Ընտրական համակարգերի գծով միջազգային հիմնադրամի» Բաքվի գրասենյակների գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկություններից հետո Ադրբեջանում լուրեր են տարածվել, որ մոտ ժամանակներս նույն ճակատագրին կարժանանա նաև «Սորոսի հիմնադրամը»: Այս մասին հայտնում է «Բիզիմ յոլ» թերթը` նշելով, որ շուտով պաշտոնական հայտարարություն կարվի հիմնադրամի` ֆինանսական խնդիրների պատճառներով փակվելու մասին: Թերթը գրում է, որ իրենց չի հաջողվել այդ մասին տեղեկություն ստանալ հիմնադրամի Բաքվի գրասենյակի գործադիր տնօրեն Ֆերդա Ասդովլայից: Ֆոնդի դիտորդական խորհրդի նախագահ, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն հայտարարել է, որ «նման տեղեկություն ինքը չունի»: «Ադրբեջանում հիմնադրամի 2010 թ. գործունեության ծրագիրը Նյու Յորք է ուղարկվել ամռանը, որը հավանության է արժանացել: Մենք սպասում ենք, որ եկող տարվա ֆինանսավորման մասին տեղեկությունը, ինչպես ընդունված է, կստանանք հունվարին»,- ասել է նա: Զարդուշտ Ալիզադեն հավելել է, որ նոյեմբերի 20-25-ին Ֆերդա Ասդովլայի հետ «պետք է մեկնեն ԱՄՆ` մասնակցելու անձամբ Սորոսի կողմից անցկացվող ամենամյա հավաքին»:

No comments: