Tuesday, November 10, 2009

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Panorama.am 09.11.2009 - Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթին: Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով` Նորին Սրբությունն արդյունավետ առաքելություն է մաղթել նրան Հայաստանում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մայր Աթոռի և Գերմանիայի դեսպանատան միջև ձևավորված սերտ կապերին, Գերմանիայի հայոց թեմի գործունեությանը, Գերմանիայի հայ համայնքի կյանքին և նրա հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքին: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրել է նաև, որ Մայր Աթոռի մի քանի միաբաններ ներկայիս իրենց բարձրագույն կրթությունն են ստանում Գերմանիայի տարբեր հոգևոր հաստատություններում:

No comments: