Panorama.am 7.11.2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հերքել է նախօրեին թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Եվրամիությունը բողոքի նոտա է հղել Անկարային Սուդանի նախագահ Օմեր էլ-Բեշիրի` Ստամբուլ կատարելիք այցի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթը: Աղբյուրը, հղում անելով դիվանագիտական խողովակներին, նշում է, որ Անկարայում ԵՄ ներկայացուցչության խորհրդականն ընդամենը գնացել է Թուրքիայի արտգործնախարարություն և խնդրի առնչությամբ ներկայացրել Եվրամիության դիրքորոշումը:
Ֆրանսիացի իր պաշտոնակցի հրավերով Փարիզում գտնվող Դավութօղլուն ելույթով հանդես է եկել Դիվանագիտության միջազգային ակադեմիայում: Տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպում, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բեռնար Քուշների հետ հանգամանալից քննարկել են Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացին, Մերձավոր արևելքին, Աֆղանստանին, Բալկանյան և կովկասյան տարածաշրջաններին առնչվող հարցեր: Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել պաշտոնական Փարիզին` հայ-թուրքական կարգավորման գործընթացին աջակցելու համար:Saturday, November 7, 2009
Դավութօղլուն հերքում է տվել
Panorama.am 7.11.2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հերքել է նախօրեին թուրքական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, թե Եվրամիությունը բողոքի նոտա է հղել Անկարային Սուդանի նախագահ Օմեր էլ-Բեշիրի` Ստամբուլ կատարելիք այցի կապակցությամբ:
Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթը: Աղբյուրը, հղում անելով դիվանագիտական խողովակներին, նշում է, որ Անկարայում ԵՄ ներկայացուցչության խորհրդականն ընդամենը գնացել է Թուրքիայի արտգործնախարարություն և խնդրի առնչությամբ ներկայացրել Եվրամիության դիրքորոշումը:
Ֆրանսիացի իր պաշտոնակցի հրավերով Փարիզում գտնվող Դավութօղլուն ելույթով հանդես է եկել Դիվանագիտության միջազգային ակադեմիայում: Տեղի է ունեցել Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպում, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բեռնար Քուշների հետ հանգամանալից քննարկել են Թուրքիայի եվրաանդամակցության գործընթացին, Մերձավոր արևելքին, Աֆղանստանին, Բալկանյան և կովկասյան տարածաշրջաններին առնչվող հարցեր: Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել պաշտոնական Փարիզին` հայ-թուրքական կարգավորման գործընթացին աջակցելու համար:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment