Tert.am 20.11.2009 - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Յալթայում, հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Այսօր Ուկրաինայի Յալթա քաղաքի «Լիվադիա» պալատում գումարվել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։
Համաձայն ձեւավորված ավանդույթի` ԱՊՀ կառավարական պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է հյուրընկալ երկրի կառավարության ղեկավարը` Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն։ Դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով հանդիպում, որը շարունակվել է ընդլայնված կազմով` «1+5» ձևաչափով։
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում քննարկվել են ավելի քան երկու տասնյակ փաստաթղթերի նախագծեր, որոնք ուղղված են ԱՊՀ անդամ-երկրների միջև համագործակցության ակտիվացմանն ու խորացմանը տնտեսական և հումանիտար ոլորտներում, միգրացիոն քաղաքականության, անվտանգության ապահովման հարցերում։
Կառավարությունների ղեկավարները մեկօրյա հանդիպման շրջանակներում քննարկել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաճամից դուրս գալու և դրա բացասական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ԱՊՀ անդամ-պետությունների կողմից համատեղ միջոցառումների ձեռնարկման մասին որոշման նախագիծը։ 2009-2010 թվականներին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմացման ուղղությամբ նախատեսված համատեղ միջոցառումների ծրագիրը կազմվել է ԱՊՀ անդամ-պետությունների առաջարկությունների հիման վրա և պարունակում է ոլորտում վարվող համաշխարհային քաղաքականության հիմքում ընկած մեխանիզմներ, որոնք ուղղված են փոխադարձ առեւտրում արգելքների հաղթահարմանը և անդամ-պետությունների ներքին շուկաների պաշտպանության գործում ուժերի կոորդինացմանը։ Նիստում մի շարք առաջարկներ են հնչեցվել ֆինանսատնտեսական գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու վերաբերյալ, որոնք կարող են իրագործվել գնային կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, սոցիալական ևենթակառուցվածքային շուկաներում մրցակցության շնորհիվ։ Քննարկվել է նաև առավել ցածր եկամուտ ունեցող անդամ-պետություններին աջակցության միջոցառումների ձեռնարկման հարցը։
Քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության հայեցակարգի նախագիծը և դրանից բխող առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։ Հայեցակարգը մշակված է ԱՊՀ տարածքում մինչև 2020 թվականը տնտեսական զարգացման ռազմավարության իրագործման առաջին փուլի` 2009-2011 թվականների միջոցառումների ծրագրի հիման վրա։ Հայեցակարգի նախագիծը վերաբերում է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդհանուր նպատակներին ու խնդիրներին, սկզբունքներին եւ մեխանիզմներին։
Որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մոսկվայում 2010 թվականի մայիսի 21-ին։Saturday, November 21, 2009
ՀՀ վարչապետը մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Որոշվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մոսկվայում 2010 թվականի մայիսի 21-ին։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment