Aysor.am 10.11.2009 - Ավստրիայի հանրապետության դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը երկօրյա այցով ժամանում է Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ կքննարկի «Հարավային հոսք» նախագծի իրականացման մասին համաձայնագրի նախապատրաստման հարցերը: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
Կանցլերի այցելության նախաշեմին Կրեմլում աղբյուրը հայտնել է, որ հենց այդ նախագծի իրականացումը կարող է դառնալ «ռուս-ավստրիական համագործակցության ռազմավարական ուղղություններից մեկը»:
Սպասվում է, որ ՌԴ նախագահը ավստրիական կանցլերի հետ կհանդիպի այսօր: Նախատեսվում են նաև Վ. Ֆայմանի բանակցությունները Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Գործակալության աղբյուրի համաձայն, «Ռուսաստանն ու Ավստրիան համամիտ են այն գնահատականում, որ նախագիծը, որն ուղղված է էներգակիրների տեղափոխման երթուղիների դիվերսիֆիկացմանը, կնպաստի Եվրոպայի կայուն էներգամատակարարմանը, եվրոպական սպառողներին ռուսական բնական գազի անխոչընդոտ տրանզիտի ապահովմանը»: Հաշվի առնելով դա` ներկայումս մշակվում է գազատարի ավստրիական հատվածի շինարարության առումով համագործակցության միջկառավարական համաձայնագիր:Tuesday, November 10, 2009
Մեդվեդևն ու Ավստրիայի կանցլերը կքննարկեն «Հարավային հոսք»-ը
Aysor.am 10.11.2009 - Ավստրիայի հանրապետության դաշնային կանցլեր Վերներ Ֆայմանը երկօրյա այցով ժամանում է Մոսկվա, որտեղ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ կքննարկի «Հարավային հոսք» նախագծի իրականացման մասին համաձայնագրի նախապատրաստման հարցերը: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը:
Կանցլերի այցելության նախաշեմին Կրեմլում աղբյուրը հայտնել է, որ հենց այդ նախագծի իրականացումը կարող է դառնալ «ռուս-ավստրիական համագործակցության ռազմավարական ուղղություններից մեկը»:
Սպասվում է, որ ՌԴ նախագահը ավստրիական կանցլերի հետ կհանդիպի այսօր: Նախատեսվում են նաև Վ. Ֆայմանի բանակցությունները Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Գործակալության աղբյուրի համաձայն, «Ռուսաստանն ու Ավստրիան համամիտ են այն գնահատականում, որ նախագիծը, որն ուղղված է էներգակիրների տեղափոխման երթուղիների դիվերսիֆիկացմանը, կնպաստի Եվրոպայի կայուն էներգամատակարարմանը, եվրոպական սպառողներին ռուսական բնական գազի անխոչընդոտ տրանզիտի ապահովմանը»: Հաշվի առնելով դա` ներկայումս մշակվում է գազատարի ավստրիական հատվածի շինարարության առումով համագործակցության միջկառավարական համաձայնագիր:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment