Thursday, November 5, 2009

Մեդվեդև. Ռուսաստանում մեծ հարգանքով են վերաբերում Հայկական եկեղեցուն

Tert.am - 4-11-2009- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի պաշտոնում ընտրվելու 10-ամյա հոբելյանի առթիվ: «Ռուսաստանում մեծ հարգանքով են վերաբերում հին հայկական եկեղեցուն, որը հարյուրամյակներ շարունակ պահպանել է քրիստոնեական հավատը: Բարձր ենք գնահատում Ռուս ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցու միջև ծավալված բարի հարաբերությունները: Նրանք միշտ առանձնահատուկ դեր են խաղացել մեր երկրների միջր բարեկամության և փոխվստահության ամրապնդման համար: Դրա վառ ապացույցն է այժմ Մոսկվայում Հայկական տաճարի և Հայաստանի տարածքում ուղղափառ եկեղեցու կառուցումը: Դրանում, իհարկե, կա նաև Ձեր անհատական ներդրումը որպես հեղինակավոր կրոնական գործչի, ով մեծ ուշադրություն է դարձնում հայ-ռուսական հումանիտար կապերին»,- ասվում է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում: Բացի այդ, ինչպես նշել է Դմիտրի Մեդվեդևը, «Դուք մեծ ներդրում եք կատարում նաև միջկրոնական երկխոսության ամրապնդման մեջ: Համոզված եմ, որ Ձեր ջանքերը ԱՊՀ Միջկրոնական խորհրդի շրջանակներում, որի համահիմնադիրներից մեկն է Հայ առաքելական եկեղեցին, կնպաստեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը»:

No comments: