Friday, November 20, 2009

ԹԵՀՐԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ԴԱՏԻ ՏԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

Lragir.am 20.11.2009 - Իրանի խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Համիդռզա Կատուզիանը հայտարարել է, թե Բուշեհրի ատոմակայանի բացումը մի քանի անգամ հետաձգվել է այն պատճառով, որ ռուսական կողմը չի կատարել իր պարտավորությունները, իսկ իրանական կողմն էլ հետեւողական չի եղել ազգային շահերը պաշտպանելու գործում: Նա ասել է, թե պետք է կազմվի հանձնաժողով, որ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը: Հանձնաժողովի եզրակացությունները կքննարկվեն խորհրդարանում, որից հետո չի բացառվում, որ Իրանը դիմի միջազգային դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի: Բուշեհրի ատոմակայանը կառուցելու մասին պայմանագիրը ստորագրվել է Թեհրանում 1995 թ.: Արժեքը մեկ միլիարդ դոլար է, եւ նախատեսված էր, որ ատոմակայանը կբացվի 1999 թ.: Ատոմակայանը կառուցում էր ռուսական ընկերություն:

No comments: