Panorama.am 20.11.2009 - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թավրիզում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին:
«Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները սկսել են բանակցել: Քննարկումների օրակարգում տնտեսական հարաբերություններն են տարածաշրջանում»,- տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը (Zaman):
Ահմադինեժադ-Դավութօղլու հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ երկու պետություններն էլ գտնվում են համաշխարհային կարևորության առևտրային ճանապարհների վրա: Մասնավորապես Իրանով և Թուրքիայով են անցնում Բանդար-Աբբաս-Տրապիզոն և Չինաստան-Եվրոպա հանգուցային մայրուղիները:
Կողմերը եկել են ընդհանուր համաձայնության` Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը մինչև 30 մլրդ դոլար հասցնելու շուրջ: Շեշտվել է այն հանգամանքը, որ թուրք-իրանական հարաբերությունները շարունակվելու են զարգանալ, և ոչ մի պետություն չի կարող խոչընդոտել այդ գործընթացին:Friday, November 20, 2009
Իրանի նախագահն ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին
Panorama.am 20.11.2009 - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թավրիզում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուին:
«Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները սկսել են բանակցել: Քննարկումների օրակարգում տնտեսական հարաբերություններն են տարածաշրջանում»,- տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը (Zaman):
Ահմադինեժադ-Դավութօղլու հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ երկու պետություններն էլ գտնվում են համաշխարհային կարևորության առևտրային ճանապարհների վրա: Մասնավորապես Իրանով և Թուրքիայով են անցնում Բանդար-Աբբաս-Տրապիզոն և Չինաստան-Եվրոպա հանգուցային մայրուղիները:
Կողմերը եկել են ընդհանուր համաձայնության` Իրանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը մինչև 30 մլրդ դոլար հասցնելու շուրջ: Շեշտվել է այն հանգամանքը, որ թուրք-իրանական հարաբերությունները շարունակվելու են զարգանալ, և ոչ մի պետություն չի կարող խոչընդոտել այդ գործընթացին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment