«ԱԶԳ» 21.11.2009 - Երեկ «Սարդարապատ» շարժման հրավիրած կլոր սեղանի ժամանակ, որը «Հայ-թուրքական հակամարտության ներկա վիճակը» թեմայով էր, հայտարարվեց, որ նոյեմբերի 21-22-ին Սեւրում Արեւմտյան Հայաստանի Հայ ազգային խորհուրդը կկազմակերպի արեւմտահայերի 3-րդ վեհաժողովը` «Արեւմտյան Հայաստանն ու արեւմտահայերի իրավունքները» թեմայով:
«Սարդարապատ»-ի կլոր սեղանին մասնակցած «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամի տնօրեն Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններն իրենց էությամբ հակամարտություն են. «Այդ արձանագրությունները վտանգ են Հայաստանի համար: Թուրքիայի կողմից ցեղասպանության չճանաչելը ոչ միայն պետք է դիտարկել պատմական հարթության վրա, այլեւ պետք է նկատել, որ այսօրվա եւ վաղվա Հայաստանի անվտանգության խնդիրն է», նկատեց պարոն Ենիգոմշյանը:
Դերասան Երվանդ Մանարյանի կարծիքով, չնայած մենք բոլորս խոսում ենք ցեղասպանության մասին, սակայն աշխարհը ցեղասպանության մասին գիտի միայն Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքից. «Իսկ ի՞նչ ենք արել մենք` հայերս, մի «Մայրիկ» ենք տվել, այն էլ ֆրանսիացիների օժանդակությամբ: Սա է մեր ունեցածը, իսկ հրեաները իրենց Հոլոքոստը ամեն օր են հասցնում աշխարհին: Որքան ֆիլմեր ունեն, գրքեր, իսկ մե՞նք, այս մասին է պետք մտածել», իր մտահոգությունները հայտնեց դերասանը:
Պարոն Մանարյանի խոսքերով, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժումը կարողանար ճիշտ ուղղությամբ գնալ, «մենք շատ բաների կհասնեինք»: Նրան ընդդիմացավ պարոն Ենիգոմշյանը` ասելով. «Ես կարծում եմ, որ Տեր-Պետրոսյանն ու նրա նման մտածողները, որոնք փորձում են խաբել, թե կա հայդատականություն, եւ կա Հայաստանի իրականություն, որոնք իրարից անջատ գործընթացներ են, սուտ են ասում ոչ միայն ըստ էության, այլ նաեւ ըստ ձեւի»:
Saturday, November 21, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment