Panorama.am 20.11.2009 - Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որով վերահաստատել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն առա այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որևիցե կապ չունի արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս փաստը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը բացատրեց Հայաստանի վարած հուսալի արտաքին քաղաքականությամբ:
«Նախագահի գլխավորությամբ հայկական դիվանագիտությունը աշխատում է բավականին արդյունավետ: Հայաստանը հուսալի գործընկերն է միջազգային հանրության համար»,- նշեց նա և ի պատասխան` ինչո՞ւ հուսալի, հարցին, ասաց.
«Որովհետև Հայաստանի Հանրապետությունը նույն հայտարարությամբ աշխատում է թե Հայաստանի ներսում, թե օտարերկրյա կազմակերպությունների հետ: Ի տարբերություն Ադրբեջանի, և որոշ դեպքերում` Թուրքիայի, ներսում չի ասում մի բան, իսկ դրսում` մեկ այլ բան: Այսինքն հայկական դիվանագիտության գործն ու խոսքն իրարից չեն տարբերվում: Հայկական դիվանագիտությունն այս 1,5 տարվա ընթացքոմ ցույց է տվել, որ շատ հուսալի գործընկեր է, և եթե մենք ակնկալում ենք աջակցություն միջազգային հանրությունից, ապա դա այն պատճառով, որ շատ դեպքերում նրանք են մեզնից ակնկալում աջակցություն և ստանում են այդ աջակցությունը»:
Հիշեցնենք, որ մինչ այդ Անդրեյ Նեստերենկոն հարցազրույցում հայտարարել էր, թե իր կարծիքով «Հայաստան-Թուրքիա առանցքի բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցեր»: Այս արտահայտությունը տարակերպ մեկնաբանությունների ենթարկվեց թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Բանը նույնիսկ այնտեղ հասավ, որ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավորները պարզաբանում խնդրեցին ՀՀ արտգործնախարարից: Այս առնչությամբ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց մինչ այդ պաշտոնական Մոսկվայի հայտարարած դիրքորոշման մասին, և տեսակետ հայտնելով, որ վրիպում է տեղի ունեցել, խորհուրդ տվեց սպասել լրացուցիչ պարզաբանումների:
Եվ ահա` որոշ աղբյուրներ, հղում կատարելով Հայաստանի արտգործնախարարի խոսքին, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը նոր հայտարարություն կանի, շտապեցին համեմատականներ անցկացնել Վարդան Օսկանայանի` իր բացթողումները մշտապես սխալ թարգմանության վրա բարդելու սովորության հետ: Նման զուգահեռներ անցկացնելու վերաբերյալ ևս Panorama.am-ը մեկնաբանություն խնդրեց Էդուարդ Շարմազանովից: Նա այդ զուգահեռներն անվանեց հապճեպ, իսկ դրանք անցկացնողներին` հոռետես:
«Եթե այդ համեմատականներն անողները մի քիչ ավելի փորձագիտական և անկախ մոտեցում ցուցաբերեին, ավելի շրջահայաց լինեին, ապա կարծում եմ, շատ լավ կնկատեին, որ այս մեկ ու կես տարվա ընթացքում հայկական դիվանագիտությունը շատ դեպքերում շատ ավելի արդյունավետ է աշխատել, քան նախկին տարիներին և կարծում եմ, այդ համեմատություն անողները մի քիչ շտապել են: Այդ մեկնաբանություններն անետղին էին»,- ասաց նա` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ռուսական կողմը լրացուցիչ պարզաբանում ներկայացրել է սեփական նախաձեռնությամբ:Friday, November 20, 2009
Էդուարդ Շարմազանով. ԱԳ նախարարի հայտարարության շուրջ մեկնաբանություններն անտեղի էին
Panorama.am 20.11.2009 - Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որով վերահաստատել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն առա այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որևիցե կապ չունի արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով այս փաստը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը բացատրեց Հայաստանի վարած հուսալի արտաքին քաղաքականությամբ:
«Նախագահի գլխավորությամբ հայկական դիվանագիտությունը աշխատում է բավականին արդյունավետ: Հայաստանը հուսալի գործընկերն է միջազգային հանրության համար»,- նշեց նա և ի պատասխան` ինչո՞ւ հուսալի, հարցին, ասաց.
«Որովհետև Հայաստանի Հանրապետությունը նույն հայտարարությամբ աշխատում է թե Հայաստանի ներսում, թե օտարերկրյա կազմակերպությունների հետ: Ի տարբերություն Ադրբեջանի, և որոշ դեպքերում` Թուրքիայի, ներսում չի ասում մի բան, իսկ դրսում` մեկ այլ բան: Այսինքն հայկական դիվանագիտության գործն ու խոսքն իրարից չեն տարբերվում: Հայկական դիվանագիտությունն այս 1,5 տարվա ընթացքոմ ցույց է տվել, որ շատ հուսալի գործընկեր է, և եթե մենք ակնկալում ենք աջակցություն միջազգային հանրությունից, ապա դա այն պատճառով, որ շատ դեպքերում նրանք են մեզնից ակնկալում աջակցություն և ստանում են այդ աջակցությունը»:
Հիշեցնենք, որ մինչ այդ Անդրեյ Նեստերենկոն հարցազրույցում հայտարարել էր, թե իր կարծիքով «Հայաստան-Թուրքիա առանցքի բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցեր»: Այս արտահայտությունը տարակերպ մեկնաբանությունների ենթարկվեց թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Բանը նույնիսկ այնտեղ հասավ, որ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ պատգամավորները պարզաբանում խնդրեցին ՀՀ արտգործնախարարից: Այս առնչությամբ Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց մինչ այդ պաշտոնական Մոսկվայի հայտարարած դիրքորոշման մասին, և տեսակետ հայտնելով, որ վրիպում է տեղի ունեցել, խորհուրդ տվեց սպասել լրացուցիչ պարզաբանումների:
Եվ ահա` որոշ աղբյուրներ, հղում կատարելով Հայաստանի արտգործնախարարի խոսքին, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը նոր հայտարարություն կանի, շտապեցին համեմատականներ անցկացնել Վարդան Օսկանայանի` իր բացթողումները մշտապես սխալ թարգմանության վրա բարդելու սովորության հետ: Նման զուգահեռներ անցկացնելու վերաբերյալ ևս Panorama.am-ը մեկնաբանություն խնդրեց Էդուարդ Շարմազանովից: Նա այդ զուգահեռներն անվանեց հապճեպ, իսկ դրանք անցկացնողներին` հոռետես:
«Եթե այդ համեմատականներն անողները մի քիչ ավելի փորձագիտական և անկախ մոտեցում ցուցաբերեին, ավելի շրջահայաց լինեին, ապա կարծում եմ, շատ լավ կնկատեին, որ այս մեկ ու կես տարվա ընթացքում հայկական դիվանագիտությունը շատ դեպքերում շատ ավելի արդյունավետ է աշխատել, քան նախկին տարիներին և կարծում եմ, այդ համեմատություն անողները մի քիչ շտապել են: Այդ մեկնաբանություններն անետղին էին»,- ասաց նա` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ռուսական կողմը լրացուցիչ պարզաբանում ներկայացրել է սեփական նախաձեռնությամբ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment