News.am. 9-11-2009- Մինչ Թուրքիայի եւ Իրանի միջեւ միջնաժամկետ հեռանկարում մարտավարական համագործակցություն է զարգանում, դժվար է կանխատեսել՝ արդյո՞ք դա կդառնա ռազմավարական, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական մշակույթի ռուսաստանյան հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:
Նա ընդգծել է, թե Իրան-Թուրքիա համագործակցությունը խորանում է ոչ միայն քաղաքական ուղղվածությամբ, այլեւ՝ էներգետիկ հարթությամբ, ինչի մասին են վկայում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հայտարարությունները՝ իրանական ուրանի՝ Թուրքիա առքման մասին, նաեւ Իրանի ձգտումը՝ մասնակցել Nabucco ծրագրին։ «Այդ ամենը վկայում է Անկարայի եւ Թեհրանի միջեւ բավական բարդ դիվանագիտական խաղի մասին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի աճող ճնշման համատեքստում, քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ չնայած Օբամային խաղաղության Նոբելյան մրցանակով պարգեւատրմանը, Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության մասին լուրերը բավական իրատեսական են, իսկ սցենարի նման զարգացման հավանականությունը բարձր է: Եւ դա մարտավարականորեն մոտեցնում է Թեհրանին ու Անկարային, քանի որ այդ երկու երկրները, համախմբված հանդես գալով, կարող են խուսափել արտաքին խնդիրներից, որ կան ոչ միայն Թեհրանի, այլեւ Անկարայի համար՝ թուրք-իսրայելական սառեցման եւ Թուրքիայի՝ ԱՄՆ-ից հեռանալու համատեքստում: Թուրքիայի էներգետիկ հավակնությունների իրացման դեպքում, որ ձգտում է դառնալ տարածաշրջանում էներգատարանցման առանցքային գերտերություն, նրա աշխարհաքաղաքական կարգավիճակն աճում է, իսկ նման դեպքերում ԱՄՆ-ը միակերպ է գործում՝ զսպում է այդ գործընթացները մտրակի կամ քաղցրաբլիթի օգնությամբ, որ Թուրքիայի դեպքում կարող է դառնալ քրդական գործոնը»,- ասել է փորձագետը:
Անդրադառնալով Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի միջեւ հնարավոր համագործակցության հարցին՝ Արեշեւը նկատել է, թե Թուրքիան ձգտում է իր շուրջ բարիդրացիության գոտի ստեղծել: «Համաձայն Անկարայի նոր դիվանագիտական ռազմավարության՝ Թուրքիան փորձում է իր վրա տարածաշրջանային խաղացողի դեր վերցնել, ինչն էլ ստիպում է բարելավել հարաբերությունները հարեւանների հետ: Հենց դրանով էլ պայմանավորված է թուրք-սիրիական հարաբերություններում առկա առաջընթացը, որոնք մինչ վերջերս բավական սառն էին: Այդ համատեքստում Թուրքիան փորձում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ: Անկարան արդեն բարելավել է հարաբերությունները Հունաստանի հետ, եւ այժմ այդ շղթայում մնացել է միայն Կիպրոսի խնդիրը»,- ամփոփել է փորձագետը:Monday, November 9, 2009
Փորձագետ. Քրդական գործոնը կարող է ամերիկյան մտրակ դառնալ Թուրքիայի համար
News.am. 9-11-2009- Մինչ Թուրքիայի եւ Իրանի միջեւ միջնաժամկետ հեռանկարում մարտավարական համագործակցություն է զարգանում, դժվար է կանխատեսել՝ արդյո՞ք դա կդառնա ռազմավարական, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռազմավարական մշակույթի ռուսաստանյան հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:
Նա ընդգծել է, թե Իրան-Թուրքիա համագործակցությունը խորանում է ոչ միայն քաղաքական ուղղվածությամբ, այլեւ՝ էներգետիկ հարթությամբ, ինչի մասին են վկայում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի հայտարարությունները՝ իրանական ուրանի՝ Թուրքիա առքման մասին, նաեւ Իրանի ձգտումը՝ մասնակցել Nabucco ծրագրին։ «Այդ ամենը վկայում է Անկարայի եւ Թեհրանի միջեւ բավական բարդ դիվանագիտական խաղի մասին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի աճող ճնշման համատեքստում, քանի որ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ չնայած Օբամային խաղաղության Նոբելյան մրցանակով պարգեւատրմանը, Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության մասին լուրերը բավական իրատեսական են, իսկ սցենարի նման զարգացման հավանականությունը բարձր է: Եւ դա մարտավարականորեն մոտեցնում է Թեհրանին ու Անկարային, քանի որ այդ երկու երկրները, համախմբված հանդես գալով, կարող են խուսափել արտաքին խնդիրներից, որ կան ոչ միայն Թեհրանի, այլեւ Անկարայի համար՝ թուրք-իսրայելական սառեցման եւ Թուրքիայի՝ ԱՄՆ-ից հեռանալու համատեքստում: Թուրքիայի էներգետիկ հավակնությունների իրացման դեպքում, որ ձգտում է դառնալ տարածաշրջանում էներգատարանցման առանցքային գերտերություն, նրա աշխարհաքաղաքական կարգավիճակն աճում է, իսկ նման դեպքերում ԱՄՆ-ը միակերպ է գործում՝ զսպում է այդ գործընթացները մտրակի կամ քաղցրաբլիթի օգնությամբ, որ Թուրքիայի դեպքում կարող է դառնալ քրդական գործոնը»,- ասել է փորձագետը:
Անդրադառնալով Թուրքիայի, Իրանի, Իրաքի եւ Սիրիայի միջեւ հնարավոր համագործակցության հարցին՝ Արեշեւը նկատել է, թե Թուրքիան ձգտում է իր շուրջ բարիդրացիության գոտի ստեղծել: «Համաձայն Անկարայի նոր դիվանագիտական ռազմավարության՝ Թուրքիան փորձում է իր վրա տարածաշրջանային խաղացողի դեր վերցնել, ինչն էլ ստիպում է բարելավել հարաբերությունները հարեւանների հետ: Հենց դրանով էլ պայմանավորված է թուրք-սիրիական հարաբերություններում առկա առաջընթացը, որոնք մինչ վերջերս բավական սառն էին: Այդ համատեքստում Թուրքիան փորձում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ: Անկարան արդեն բարելավել է հարաբերությունները Հունաստանի հետ, եւ այժմ այդ շղթայում մնացել է միայն Կիպրոսի խնդիրը»,- ամփոփել է փորձագետը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment