Aysor.am 09.11.2009- Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական չափանիշներին հասնելու ծրագրերի շրջանակներում Ադրբեջանի Զինված ուժերում հերթական հաստիքակառուցվածքային բարեփոխումներն են իրականացվել: Ինչպես հայտնում է ադրբեջանական MilAz լրատվական գործակալությունը, օրերս ստեղծվել է ցամաքային զորքերի մի նոր տեսակ:
Ըստ աղբյուրի, նորաստեղծ ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քարամ Մուսթաֆաևը, որը մինչ այդ Նախիջևանում գտնվող ռազմական միավորումներից մեկի հրամանատարն է եղել:
Ադրբեջանի ցամաքային զորքերի հաստիքային կառուցվածքը, աղբյուրի հաղորդմամբ, ստեղծվել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Իշըգ Քոշաների` նոյեմբերի 2-ից 4-ը Ադրբեջան կատարած այցի ժամանակ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը չի հաստատել ցամաքային զորքերի ստեղծման մասին տեղեկատվությունը, սակայն գերատեսչությունում հայտնել են, որ գործունեության արդյունավետության նպատակով ՊՆ համակարգում կադրային բարեփոխումներ, իսկապես, անցկացվում են:
Ի դեպ, օրերս Ադրբեջանի` Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի ղեկավար Հեյդար Փիրիևն ազատվել է աշխատանքից և նշանակվել նախարարության կորպուսներից մեկի շտաբի պետ: Միաժամանակ, ռազմական դպրոցի պետի պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Միրզա Յուսիֆովը, իսկ ՊՆ Բեյլագանի ռազմական միավորման հրամանատար Մահմուդ Համզաևը թոշակի է ուղարկվել:Monday, November 9, 2009
Ադրբեջանում ցամաքային զորքեր են ստեղծվում
Aysor.am 09.11.2009- Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական չափանիշներին հասնելու ծրագրերի շրջանակներում Ադրբեջանի Զինված ուժերում հերթական հաստիքակառուցվածքային բարեփոխումներն են իրականացվել: Ինչպես հայտնում է ադրբեջանական MilAz լրատվական գործակալությունը, օրերս ստեղծվել է ցամաքային զորքերի մի նոր տեսակ:
Ըստ աղբյուրի, նորաստեղծ ցամաքային զորքերի հրամանատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Քարամ Մուսթաֆաևը, որը մինչ այդ Նախիջևանում գտնվող ռազմական միավորումներից մեկի հրամանատարն է եղել:
Ադրբեջանի ցամաքային զորքերի հաստիքային կառուցվածքը, աղբյուրի հաղորդմամբ, ստեղծվել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Իշըգ Քոշաների` նոյեմբերի 2-ից 4-ը Ադրբեջան կատարած այցի ժամանակ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը չի հաստատել ցամաքային զորքերի ստեղծման մասին տեղեկատվությունը, սակայն գերատեսչությունում հայտնել են, որ գործունեության արդյունավետության նպատակով ՊՆ համակարգում կադրային բարեփոխումներ, իսկապես, անցկացվում են:
Ի դեպ, օրերս Ադրբեջանի` Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի ղեկավար Հեյդար Փիրիևն ազատվել է աշխատանքից և նշանակվել նախարարության կորպուսներից մեկի շտաբի պետ: Միաժամանակ, ռազմական դպրոցի պետի պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Միրզա Յուսիֆովը, իսկ ՊՆ Բեյլագանի ռազմական միավորման հրամանատար Մահմուդ Համզաևը թոշակի է ուղարկվել:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment