Saturday, November 21, 2009

Թուրք ներգաղթյալներն ուզում են, որ իրենց «սիրեն ու փայփայեն»

Report.am. 20-11-2009- Գերմանիայում բնակվող թուրք ներգաղթյալները դժգոհ են հասարակությունում իրենց զբաղեցրած դիրքից և գտնում են, որ ընդունող կողմի ջանքերն անբավարար են լիարժեք ինտեգրվելու համար: Հարցմանը ենթարկվածների 45 տոկոսը հայտնել են, որ իրենք զգում են իրենց Գերմանիայում «անկոչ հյուրի» կարգավիճակում: Այդուհանդերձ, ներգաղթյալների 82 տոկոսը գտնում են, որ Գերմանիայի իշխանությունները պետք է ավելի շատ ջանք գործադրեն ներգաղթյալներին հասարակությունում ինտեգրելու համար: Թուրքական համայնքը համարվում է Գերմանիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունը, որը հասնում է 3 մլն-ի: Հետազոտողները նշում են, որ Թուրքիայի ներգաղթյալները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հասարակական և քաղաքական կյանքին: Նրանք աշխատում են, հարկեր վճարում և սպառողների մեծ խումբ են ներկայացնում, սակայն դեռևս գերմանական հասարակության հետ սերտաճած չեն, քանի որ նրանց միջև գոյություն ունի մենթալիտետային անդունդ: Թուրքերը ավելի շատ իրենց մշակույթի, արժեքների, սովորույթների հետևորդներ են և այդ պատճառով մնում են հասարակությունից մեկուսացված:

No comments: