Monday, November 9, 2009

Թուրքիան ՙազատ է արձակում՚ Իսրայելի ձեռքերը Հայաստանի նկատմամբ քաղաքականության հարցում

/PanARMENIAN.Net/ 08.11.2009 - ՙԵս խորհրդարանական շատ պարտականություններ ունեմ, բայց եթե պատգամավորներից ոչ մեկն իր վրա չվերցնի ՙԻսրայել-Հայաստան՚ խորհրդարանական խմբի ղեկավարությունը, ապա ես ուրախությամբ կշարունակեմ այն, որովհետեւ կարեւոր եմ համարում դա՚,- հայտնել է Իսրայելի կառավարող խորհրդարանական կոալիցիայի նախագահ, ՙԼիկուդ՚ խմբակցության ղեկավար Զեեւ Էլկինը: Էլկինի խոսքով, մի կողմից ջերմացում կա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, բայց մյուս կողմից Թուրքիան իրեն շատ կահաիսրայելական քայլեր է թույլ տալիս, ինչն ազատ է արձակում Իսրայելի ձեռքերը Հայաստանի նկատմամբ առավել կշռադատված քաղաքականության համար: Այդ ենթատեքստում ինքը հայկական ուղղությամբ լուրջ առաջընթացի համար հեռանկարներ չի տեսնում: ՙԱռավել ակտուալ է առաջընթացը նորարարական հաղորդակցման ոլորտում: Եթե վերջապես Երեւան - Թել-Ավիվ ուղղի չվերթ հայտնվեր, ապա դա շատ լավ կլիներ թե' զբոսաշրջության, եւ թե' Իսրայելի հայկական համայնքի համար՚,- ընդգծել է Իսրայելի կառավարող խորհրդարանական կոալիցիայի նախագահը, հաղորդում է IZRUS-ը:

No comments: