Saturday, November 21, 2009

ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավարն աջակցում է Հայոց ցեղասպանության բանաձևին

Panorama.am- 20-11-2009- Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է ԱՄՆ Սենատում քաղաքական մեծամասնության ղեկավար, դեմոկրատ սենատոր Հարի Ռիդի` Հայոց ցեղասպանության թիվ 316 օրինագիծը պաշտպանելու որոշումը: Այս մասին Panorama.am-ին փոխանցեցին ԱՀՀ մամլո ծառայությունից: Այս կապակցությամբ Սենատորին ուղղված նամակում ԱՀՀ-ի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Հարի Ռիդիի նախկինում ունեցած ավանդի, ինչպես նաևայժմ Սնետարոներ Ռոբերտ Մենենդեսի ու Ջոն Էնսայնի կողմից շրջանառության մեջ դրված օրինագծին սատարելու համար: ԱՀՀ հաղորդմամբ, նամակում մասնավորապես ասված է. «Մերժման պայմաններում ճշմարտությունը պնդելով` Դուք կօգնեք նպաստել ցեղասպանության մասին իրազեկմանն ու դրա կանխմանը, ինչպես նաև` «այլևս երբեք» խոսքերին իրական իմաստ հաղորդելուն: Մենք ակնկալում ենք Ձեզ հետ համագործակցել` մարդու իրավունքների վերաբերյալ այդ կարևոր օրինագծի ընդունմանը նպաստելու համար»: «Սենատոր Ռիդը հետևողականորեն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծերին: Նրա` որպես ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդի, միացումը բանաձևի նախագծին ամրապնդում է բանաձևի աջակիցների աճող ցանկը»,- իր հերթին նշել է ԱՀՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովհանյանը:

No comments: