Friday, November 20, 2009

Սենատում դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարը կողմ կքվեարկի Հայոց Ցեղասպանության մասին բանաձևին

Tert.am 20.11.2009 - ԱՄՆ-ի Սենատում Դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Հարրի Ռիդը Ամերիկայի հայկական ազգային կոմիտեին (ANCA) տեղեկացրել է, որ ինքը ևս մեկ անգամ կքվեարկի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման օգտին։ «Մենք ցանկանում ենք մեր երախտիքի խոսքը հայտնել Սենատում մեծամասնություն կազմող խմբակցության նախագահ Ռիդին, ով իր գործընկերների հետ միացել է այս օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի ԱՄՆ-ը կընդունի Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը: Նշենք, որ սենատորներ Բոբ Մենդեզի և Ջոն Ինսայնի կողմից հեղինակած Հայոց ցեղասպանության բանաձևն արդեն իսկ ստացել է սենատորներ Շերոդ Բրաունի, Ռուսս Ֆեյնգոլդի, Դայանա Ֆեինստեյնի, Ջեկ Ռիդի և Շելդոն Ուայթհաուսի աջակցությունը: Հարկ է նշել նաև, որ Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն շարունակում է ակտիվորեն անցկացնել «Countdown to Erdogan» արշավը: Սա չորս շաբաթ տևողություն ունեցող արշավ է, որը նախագահ Օբամային կոչ է անում «Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ» դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպման ժամանակ:

No comments: