Friday, November 20, 2009

Թուրքիան կփորձի համոզել Իրանին

«ԱՅՍՕՐ » 20.11.2009 - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի շփումները Իրանի հետ, փորձելով համոզել այս երկրի իշխանություններին` վերանայել արտերկրում ուրանի վերահարստացումից հրաժարվելու որոշումը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին: Հիշեցնենք, որ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ չեն պատրաստվում ատոմային էլեկտրակայանի համար նախատեսված ուրանը վերամշակման և հարստացման նպատակով տեղափոխել որևէ այլ երկիր: Մինչ այդ միջազգային միջնորդները առաջարկում էին Թեհրանին Ռուսաստան կամ Ֆրանսիա տեղափոխել ցածր հարստացված ուրանի 75 տոկոսը: «Մենք շարունակում ենք հաղորդակցել ՄԱԳԱՏԷ-ի և Իրանի հետ և կարևոր նշանակություն ենք հաղորդում դիվանագիտական միջոցով հարցերի լուծմանը, որոնք վերաբերում են տարածաշրջանի շահերին: Կողմերը վստահում են Թուրքիային, և, օգտագործելով այդ փաստը, նա (Aysor`Թուրքիան) կձգտի աջակցել խնդրի լուծմանը», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը և հավելել, որ առայժմ Իրանի հետ այդ կապակցությամբ որևէ շփում չի եղել և չկա, բայց կլինի, և այդ ժամանակ կքննարկվեն մանրամասնությունները: Ա.Դավութօղլուն նաև նշել է. «Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի թույլ չտա տարածաշրջանում ճգնաժամի ի հայտ գալուն»:

No comments: