News.am. 9-11-2009- Իրանի ու Թուրքիայի միջեւ իրական բարեկամություն եւ գործընկերություն, չնայած Թեհրանի եւ Անկարայի վերջին հայտարարություններին եւ փոխադարձ սիրալիր ժեստերին, չի կարող լինել աշխարհաքաղաքական, կրոնական եւ պատմական խոչընդոտների պատճառով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ճանաչված իրանագետ Կարինե Գեւորգյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, թե բոլոր այդ պատճառները, այդուհանդերձ, չեն խոչընդոտում երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցությանը, որ շարունակվում է երկար տարիներ: «Ճիշտ է, Թուրքիան եւ Իրանը մեկը մյուսի համար քարեր է պահել այս կամ այն պարագայի համար, բայց ընդհանուր առմամբ դա չի խանգարում նրանց փոխհարաբերություններին»,- նշեց նա: Խոսելով էներգետիկ համագործակցության եւ էներգետիկ ծրագրերում երկու երկրների մասնակցության մասին, Կ.Գեւորգյանը ընդգծեց, որ համագործակցության արդյունավետությունը շատ դեպքերում կախված է երրորդ խաղացողներից, ինչպես՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից կամ Ռուսաստանից: Խոսելով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի՝ վերջերս արած հայտարարության մասին, թե պետք է իրանական թույլ հարստացված ուրանն ուղարկել Թուրքիա, նշեց. «Կարծում եմ՝ այդ հայտարարությունն այդպես էլ բարի ցանկություն կմնա, քանի որ Թուրքիան, նախքան Իրանից ուրան գնելը, պիտի իր գործողությունները համաձայնեցնի քաղաքական գործընկերների, այն կազմակերպությունների հետ, որոնց անդամակցում է: Իհարկե, Թուրքիան կարող է դեմ գնալ բոլոր այդ երկրներին եւ կազմակերպություններին եւ ուրան գնել Իրանից, բայց այդ դեպքում հալածյալ կդառնա, իսկ դա չի բխում Անկարայի շահերից»:
Խոսելով «Երկնագույն հոսք» նախագծի շրջանակներում թուրք-ռուսական համագործակցության մասին, փորձագետը նկատել է, թե չնայած երկու երկրների միջեւ ժամանակ առ ժամանակ ծագող խնդիրներին, ընդհանուր առմամբ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը կարելի է արդյունավետ համարել: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք իսլամական առանցքի ստեղծումը ի դեմս Թուրքիայի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի՝ վերջին շրջանում այդ երկրների հարաբերությունների ջերմացման համապատկերում, եւ ի հակակշիռ թուրք-իսրայելական վատացող հարաբերությունների, նա նշեց. «Ես, անկեղծ, չեմ տեսնում իսլամական առանցքի ստեղծման նախադրյալներ, քանի որ կրոնը ոչ թե միավորող, այլ բաժանող գործոն է այդ երկրների միջեւ, նրանք կոնֆեսիոն տարբերություններ ունեն: Այդ պետությունները կարող են համագործակցել միայն աշխարհիկ, քաղաքական մակարդակով»:
Անդրադառնալով 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի կողմից ճանաչման հնարավորությանը, փորձագետը նշել է, թե Թել-Ավիվը երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ պատմական որոշ պատճառներով:Monday, November 9, 2009
Կրոնը Իրանի, Իրաքի, Սիրիայի եւ Թուրքիայի հարաբերություններում ոչ թե միավորող, այլ բաժանող գործոն է
News.am. 9-11-2009- Իրանի ու Թուրքիայի միջեւ իրական բարեկամություն եւ գործընկերություն, չնայած Թեհրանի եւ Անկարայի վերջին հայտարարություններին եւ փոխադարձ սիրալիր ժեստերին, չի կարող լինել աշխարհաքաղաքական, կրոնական եւ պատմական խոչընդոտների պատճառով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ճանաչված իրանագետ Կարինե Գեւորգյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, թե բոլոր այդ պատճառները, այդուհանդերձ, չեն խոչընդոտում երկու երկրների միջեւ արդյունավետ համագործակցությանը, որ շարունակվում է երկար տարիներ: «Ճիշտ է, Թուրքիան եւ Իրանը մեկը մյուսի համար քարեր է պահել այս կամ այն պարագայի համար, բայց ընդհանուր առմամբ դա չի խանգարում նրանց փոխհարաբերություններին»,- նշեց նա: Խոսելով էներգետիկ համագործակցության եւ էներգետիկ ծրագրերում երկու երկրների մասնակցության մասին, Կ.Գեւորգյանը ընդգծեց, որ համագործակցության արդյունավետությունը շատ դեպքերում կախված է երրորդ խաղացողներից, ինչպես՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից կամ Ռուսաստանից: Խոսելով ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի՝ վերջերս արած հայտարարության մասին, թե պետք է իրանական թույլ հարստացված ուրանն ուղարկել Թուրքիա, նշեց. «Կարծում եմ՝ այդ հայտարարությունն այդպես էլ բարի ցանկություն կմնա, քանի որ Թուրքիան, նախքան Իրանից ուրան գնելը, պիտի իր գործողությունները համաձայնեցնի քաղաքական գործընկերների, այն կազմակերպությունների հետ, որոնց անդամակցում է: Իհարկե, Թուրքիան կարող է դեմ գնալ բոլոր այդ երկրներին եւ կազմակերպություններին եւ ուրան գնել Իրանից, բայց այդ դեպքում հալածյալ կդառնա, իսկ դա չի բխում Անկարայի շահերից»:
Խոսելով «Երկնագույն հոսք» նախագծի շրջանակներում թուրք-ռուսական համագործակցության մասին, փորձագետը նկատել է, թե չնայած երկու երկրների միջեւ ժամանակ առ ժամանակ ծագող խնդիրներին, ընդհանուր առմամբ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը կարելի է արդյունավետ համարել: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք իսլամական առանցքի ստեղծումը ի դեմս Թուրքիայի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի՝ վերջին շրջանում այդ երկրների հարաբերությունների ջերմացման համապատկերում, եւ ի հակակշիռ թուրք-իսրայելական վատացող հարաբերությունների, նա նշեց. «Ես, անկեղծ, չեմ տեսնում իսլամական առանցքի ստեղծման նախադրյալներ, քանի որ կրոնը ոչ թե միավորող, այլ բաժանող գործոն է այդ երկրների միջեւ, նրանք կոնֆեսիոն տարբերություններ ունեն: Այդ պետությունները կարող են համագործակցել միայն աշխարհիկ, քաղաքական մակարդակով»:
Անդրադառնալով 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի կողմից ճանաչման հնարավորությանը, փորձագետը նշել է, թե Թել-Ավիվը երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ պատմական որոշ պատճառներով:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment