Saturday, November 21, 2009

«Վեցնյակը» հիասփաթվել է Իրանից, բայց պատժամիջոցներ չի կիրառի

NEWS.am 21.11.2009 -Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրների կարգավորման միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Գերմանիա եւ Ֆրանսիա) հիասթափված է այն փաստից, որ Թեհրանը չի կարողացել դրական պատասխան տալ ՄԱԳԱՏԵ-ի առաջարկությունների փաթեթին։ Երեկ նման հայտարարությամբ են հանդես եկել «վեցնյակի» երկրների ԱԳ փոխնախարարները` Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։ «Մենք առաջվա նման կոչ ենք անում Իրանին, միջուկային ծրագրի առնչությամբ, վերականգնել վստահության մթնոլորտը, կատարել ՄԱԳԱՏԵ-ի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պահանջները»,- ասվում է հայտարարության մեջ։ Ֆրանսիայի ԱԳ փոխնախարարը նշել է, որ Իրանը չի ներգրավել կառուցողական երկխոսության մեջ եւ, մասնավորապես, հրաժարվել է նոր հանդիպումից, որպեսզի մինչեւ հոկտեմբերի վերջ քննարկվի նրա միջուկային ծրագիրը։ Ի դեպ, ինչպես հայտնում է Associated Press-ը, Իրանի հանդեպ հետագա պատժամիջոցների կիրառման մասին բրյուսելյան հանդիպման ժամանակ չի խոսվել։ Միեւնույն ժամանակ հայտնվում է,որ մինչեւ այս տարվա ավարտը պետք է կայանա «վեցնյակի» եւս մեկ հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն Իրանի հանդեպ իրականացվելիք հետագա միջոցները։

No comments: