News.am. 10-11-2009- Ստամբուլում տեղի ունեցել «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության Տնտեսական եւ առեւտրական համագործակցության մշտական հանձնաժողովի (ISEDAK) 25-րդ նստաշրջանը։ Չնայած համաժողովի տնտեսական շեշտադրմանը՝ մասնակցող երկրների ներկայացուցիչները զերծ չմնացին քաղաքական հայտարարություններից։ Կրկին սպեկուլյատիվ հայտարարությամբ հանդես եկավ ադրբեջանցի ներկայացուցիչը՝ աղաղակելով «գրավված» հողերի մասին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Միության անդամները խոսել են տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտության մասին։ Համաժողովի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիր» անունը կրող համաձայնագիրը։
Համաժողովի բացումը տեղի է ունեցել Թուրքիայի եւ ISEDAK-ի նախագահ եւ Աբդուլահ Գյուլի ելույթով։ Ներկա են եղել 11 երկրների նախագահներ, 3 փոխնախագահ, 6 վարչապետ, 3 փոխվարչապետ, 18 նախարարներ եւ դիտորդի կարգավիճակով մասնակցող 3 երկրներից մեկի ներկայացուցիչն էլ եղել է Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթը։ Ամենաբազմամարդ ներկայացուցչական կազմը ունեցել է Իրանը։
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունելու ժամանակ աչքի է ընկել Քաթարի ներկայացուցիչը, որի ձեռքին խոզի գրիպից պաշտպանվելու համար կար դիմակ։ Չնայած սրան՝ թե՛ Թուրքիայի նախագահը, թե՛ մյուսները իրար հետ ողջագուրվելիս որեւէ անհանգստության նշաններ ցույց չտվեցին։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անդրադարձել է նաեւ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող հարձակումներին։ Ասադը նշել է, որ անհրաժեշտ է Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։
Իրանի նախագահ Ամադինեջադը կրկին քննադատել է Արեւմուտքին։
Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շերիֆովը կրկին հին երգն է երգել եւ մոռացել թե ինչի համար են հավաքվել։ Աբիդ Շերիֆովը ասել է, որ ադրբեջանական հողերի 20 տոկոսը Հայաստանի կողմից «բռնազավթվել» է եւ դա ամբողջ տարածաշրջանում խանգարում է տնտեսական զարգացմանը եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների պահպանմանը։
Որպես դիտորդ մասնակցող Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Ալի Թալաթը իր ելույթում նշել է, թե տխրեցնող է, որ Միջին Արեւելքում զրկանքների են ենթարկվում պաղեստինցիները, ադրբեջանական հողերի մի մասը «բռնազավթված» է։
Համաժողովի վերջում՝ երբ Աբդուլլահ Գյուլը կարդում էր ընդունված հռչակագիրը՝ դահլիճի կեսը դատարկ էր։ Դատարկ էին նաեւ այն աթոռները, որտեղ նստած էին Մալայզիայի, Ղրղզստանի եւ Սիրիայի ներկայացուցիչները։Tuesday, November 10, 2009
Ստամբուլում տեղի ունեցած «Իսլամական կոնֆերանս»-ի տնտեսական համաժողովում Ադրբեջանը դարձյալ փորձել է հայերի վրա «տղա կանչել»
News.am. 10-11-2009- Ստամբուլում տեղի ունեցել «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության Տնտեսական եւ առեւտրական համագործակցության մշտական հանձնաժողովի (ISEDAK) 25-րդ նստաշրջանը։ Չնայած համաժողովի տնտեսական շեշտադրմանը՝ մասնակցող երկրների ներկայացուցիչները զերծ չմնացին քաղաքական հայտարարություններից։ Կրկին սպեկուլյատիվ հայտարարությամբ հանդես եկավ ադրբեջանցի ներկայացուցիչը՝ աղաղակելով «գրավված» հողերի մասին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Միության անդամները խոսել են տարբեր ոլորտներում համագործակցության անհրաժեշտության մասին։ Համաժողովի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիր» անունը կրող համաձայնագիրը։
Համաժողովի բացումը տեղի է ունեցել Թուրքիայի եւ ISEDAK-ի նախագահ եւ Աբդուլահ Գյուլի ելույթով։ Ներկա են եղել 11 երկրների նախագահներ, 3 փոխնախագահ, 6 վարչապետ, 3 փոխվարչապետ, 18 նախարարներ եւ դիտորդի կարգավիճակով մասնակցող 3 երկրներից մեկի ներկայացուցիչն էլ եղել է Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Մեհմեդ Ալի Թալաթը։ Ամենաբազմամարդ ներկայացուցչական կազմը ունեցել է Իրանը։
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունելու ժամանակ աչքի է ընկել Քաթարի ներկայացուցիչը, որի ձեռքին խոզի գրիպից պաշտպանվելու համար կար դիմակ։ Չնայած սրան՝ թե՛ Թուրքիայի նախագահը, թե՛ մյուսները իրար հետ ողջագուրվելիս որեւէ անհանգստության նշաններ ցույց չտվեցին։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը անդրադարձել է նաեւ Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող հարձակումներին։ Ասադը նշել է, որ անհրաժեշտ է Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել։
Իրանի նախագահ Ամադինեջադը կրկին քննադատել է Արեւմուտքին։
Ադրբեջանի փոխվարչապետ Աբիդ Շերիֆովը կրկին հին երգն է երգել եւ մոռացել թե ինչի համար են հավաքվել։ Աբիդ Շերիֆովը ասել է, որ ադրբեջանական հողերի 20 տոկոսը Հայաստանի կողմից «բռնազավթվել» է եւ դա ամբողջ տարածաշրջանում խանգարում է տնտեսական զարգացմանը եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների պահպանմանը։
Որպես դիտորդ մասնակցող Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավար Ալի Թալաթը իր ելույթում նշել է, թե տխրեցնող է, որ Միջին Արեւելքում զրկանքների են ենթարկվում պաղեստինցիները, ադրբեջանական հողերի մի մասը «բռնազավթված» է։
Համաժողովի վերջում՝ երբ Աբդուլլահ Գյուլը կարդում էր ընդունված հռչակագիրը՝ դահլիճի կեսը դատարկ էր։ Դատարկ էին նաեւ այն աթոռները, որտեղ նստած էին Մալայզիայի, Ղրղզստանի եւ Սիրիայի ներկայացուցիչները։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment