
Azg. 18-11-2009- Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ղազախստանցի պաշտոնակից Կանատ Սաուդաբաեւի հետ ունեցած հանդիպումից հետոՙ մամլո ասուլիսում հայտարարել է, որ ԵԱՀԿ տիրույթում գտնվող հակամարտություններըՙ ինչպիսիք են ղարաբաղյանը, մերձդնեստրյանը, կոսովականը, պետք է լուծվեն արդեն ընդունված սկզբունքներով.
«Ես վստահ եմ, որ Ղազախստանը, 2010-ին ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը, մեծ պատասխանատվությամբ կմոտենա այս խնդիրներին», հայտարարել է Լավրովը:
Տեղեկացնենք նաեւ, որ Ղազախստանը կդառնա ԱՊՀ առաջին երկիրը,որը կստանձնի ԵԱՀԿ նախագահությունը:
No comments:
Post a Comment