NEWS.am 20.11.2009 - Ղազախստանը պատրաստ է տրամադրել իր տարածքը ղարաբաղյան կարգավորման բանակցություններ անցկացնելու համար: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Կոնստանտին Ժիգալովը՝ նոյեմբերի 20-ին հանդես գալով պետական կառավարման կատարելագործմանը նվիրված գիտական սիմպոզիումի ժամանակ, հաղորդում է «Կազինֆորմը»:
Ժիգալովի խոսքով, ղարաբաղյան հակամարտության լուծման գործում դրական միտումներ են նկատվում. «Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության, հատկապես` նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական ջանքերը: Մասնավորապես, Ռուսաստանի միջնորդության շնորհիվ հնարավոր դարձավ ամենաբարձր մակարդակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների շարք անցկացնել»,- հայտարարել է փոխնախարարը՝ նկատելով, որ ղազախստանն իր հերթին մտադիր է ակտիվ դեր խաղալ այդ ուղղությամբ:
«Ղազախստանը պատրաստ է տրամադրել իր տարածքը այդ եւ այլ հանդիպումներ համար, եթե կարիքը լինի»,- հավելել է Ժիգալովը:
Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Լյուքսեմբուրգում կայանալիք հերթական հանդիպումը տեղափոխվել է հաջորդ տարվա փետրվար: Ընդ որում, Ժիգալովը ընդգծեց, որ չի կարծում, թե ԵԱՀԿ նախագահի պաշտոնում հնարավոր է այս կամ հակամարտությունը կարգավորել կարճ ժամկետում:Friday, November 20, 2009
Ղազախստանը պատրաստ է տրամադրել իր տարածքը ղարաբաղյան կարգավորման բանակցություններ անցկացնելու համար
NEWS.am 20.11.2009 - Ղազախստանը պատրաստ է տրամադրել իր տարածքը ղարաբաղյան կարգավորման բանակցություններ անցկացնելու համար: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Կոնստանտին Ժիգալովը՝ նոյեմբերի 20-ին հանդես գալով պետական կառավարման կատարելագործմանը նվիրված գիտական սիմպոզիումի ժամանակ, հաղորդում է «Կազինֆորմը»:
Ժիգալովի խոսքով, ղարաբաղյան հակամարտության լուծման գործում դրական միտումներ են նկատվում. «Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության, հատկապես` նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական ջանքերը: Մասնավորապես, Ռուսաստանի միջնորդության շնորհիվ հնարավոր դարձավ ամենաբարձր մակարդակով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումների շարք անցկացնել»,- հայտարարել է փոխնախարարը՝ նկատելով, որ ղազախստանն իր հերթին մտադիր է ակտիվ դեր խաղալ այդ ուղղությամբ:
«Ղազախստանը պատրաստ է տրամադրել իր տարածքը այդ եւ այլ հանդիպումներ համար, եթե կարիքը լինի»,- հավելել է Ժիգալովը:
Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Լյուքսեմբուրգում կայանալիք հերթական հանդիպումը տեղափոխվել է հաջորդ տարվա փետրվար: Ընդ որում, Ժիգալովը ընդգծեց, որ չի կարծում, թե ԵԱՀԿ նախագահի պաշտոնում հնարավոր է այս կամ հակամարտությունը կարգավորել կարճ ժամկետում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment