Saturday, November 21, 2009

ԹՈՒՐՔԻԱՅԻ “ԳԱՂՏՆԻ” ՈՒՂԵՐՁԸ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

Lragir.am 21.11.2009 - Թուրքական Հյուրրիյեթ օրաթերթի այսօրվա համարում տպագրված “Լաչինի միջանցքի լուծման համար” հրապարակման համաձայն, Թուրքիան “հույժ գաղտնի ուղերձ” է հղել Մինսկի խմբի համանախագահներին: Ուղերձում նշված է, որ Թուրքիան, Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին հակառակ, գտնում է, որ երկու երկրների միջև սահմանի բացումն ուղղակիորեն կապված է Լեռնային Ղարբաղի հարցի լուծման հետ և ներկայացնում է իր առաջարկ-տեսակետները: Հետաքրքիր է, որ “հույժ գաղտնի” ուղերձում ներառված են հետևյալ կետերը` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավյալ 7 շրջաններից դւորս գալը և այդ շրջաններում ադրբեջանցի փախստականների վերբնակեցման հնարավորության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի ապագայի և կարգավիճակի հարցը մի կողմ թողնելով, այս պահին առկա համաձայնությունների շրջանակում “Միջանկյալ համաձայնագրի' ստորագրումը: Հոդվածում նաև տեղեկացվում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը կկայանա 2009 թ. դեկտեմբերի 1-2-ը Աթենքում:

No comments: