Friday, November 20, 2009

Աչք է տնկել

«հետք online» 20.11.2009 - Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները` Մեղրիի մաքսակետի մոտ, արդեն տևական ժամանակ տասնյակ մեքենաներ են կուտակված, որոնք սպասում են իրենց կրած բեռի մաքսազերծմանը: Երեկ թերթի հետ ունեցած զրույցների ժամանակ ապրանք ներկրողներից ոմանք հաստատեցին, որ իրենց ապրանքն օրերով մնացել է Մեղրիի սահմանին: Ըստ նրանց` երկու օր առաջվա դրությամբ սահմանի մոտ շուրջ 150 մեքենա է կուտակված եղել: Թե որն է նման կուտակումների պատճառը, երեկ պաշտոնապես թերթին չի հաջողվել ճշտել: Քաղաքական շրջանակներում, ինչպես նաև արդեն հասարակության շրջանում խոսվում է, որ այդ բիզնեսի վերաբաշխում է տեղի ունենում: Խոսքը ներկրումների ոչ պաշտոնական կուրացիայի մասին է, այսինքն` այն «վերխերի», որ վճարում են ներկրողները` օրինական հարկերից բացի: Դրանք տարեկան կազմում են մի քանի տասնյակ միլիոն դոլար, եթե ոչ ավելի: Այդ «գործընթացը», ըստ որոշ տեղեկությունների, մինչ այս վերահսկել է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոն: Հիմա դա հետաքրքրել է նաև Սերժ Սարգսյանի եղբորը` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանին: Եվ ըստ որոշ գնահատականների` մինչև Վաչոն և Սաշիկը հարաբերություններ կճշտեն, սահմանի վրա նման կուտակումներ են տեղի ունենում:

No comments: