Tuesday, November 10, 2009

Կոլորադոյի նահանգապետը շնորհակալ է CCGAA ակտիվիստներին Հայոց ցեղասպանության հերքման դեմ պայքարի համար

/PanARMENIAN.Net/ 09.11.2009- Կոլորադոյի նահանգապետ Բիլլ Ռիտերը երախտագիտություն է հայտնել այն ակտիվիստներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են հանուն արդարության եւ ճշմարտության, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ): Ընդ որում, նահանգապետը բարձր է գնահատել Colorado Coalition for Genocide Awareness & Action (CCGAA) կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Ռոզ Դումանի գործունեությունը: ՙԵս շնորհակալ եմ այնպիսի մարդկանց եւ կազմակերպություններին, ինչպիսիք են Ռոզ Դումանը եւ Ամերիկայի Հայկական Համագումարը, որոնք շարունակում են պայքարել հանուն արդարության եւ ճշմարտության՚,- ասել է Բիլլ Ռիտերը: CCGAA կշարունակի աշխատել տեղական հայկական համայնքների հետ, որպեսզի նպաստի գիտելիքների տարածմանն այնպիսի անհերքելի փաստի մասին, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է՚,- հայտնել է Դումանը` ավելացնելով, որ կազմակերպությունը կշարունակի անել ամեն հնարավոր բան, որպեսզի դիմակայի Ցեղասպանության ժխտմանը: ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին իր հերթին նշել է, որ Համագումարը բարձր է գնահատում համագործակցությունն այն կազմակերպությունների հետ, որոնք կիսում են իրենց նպատակները Հայոց ցեղասպանության հարցում: ՙՄենք ողջունում ենք նման կարեւոր հարցում տեղեկացվածության բարձրացմանն ուղղված` Ռոզ Դումանի եւ CCGAA գործունեությունը՚,- ընդգծել է Բրայան Արդունին:

No comments: