Monday, November 23, 2009

LՂՀ անկախության ճանաչումը պետք է համազգային խնդիր դարձնել

NEWS.am 23.11.2009 - Անհրաժեշտ է ճշտել ԼՂՀ ներքին խնդիրները լուծելու ուղիներն ու ծրագրերը եւ դիմագրավել արտաքին քաղաքական ոլորտի մարտահրավերները: Այդ մասին հայտարարել է Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ Ստեփանակերտում կայացած ՀՅ Դաշնակցության տարածքային նստաշրջանի ընթացքում: Ղուլյանի խոսքով, նշված խնդիրները կանգնած են ոչ միայն ՀՅԴաշնակցության, այլեւ ԼՂՀ մյուս քաղաքական ուժերի առջեւ: «Վերջին տարիների փորձն ու քաղաքական համաձայնության մթնոլորտը հնարավորություններ են ստեղծել՝ խնդիրների համատեղ լուծման համար»,- ասել է Ղուլյանը: 2010թ. կայանալիք խորհրդարանական նախընտրական արշավում վճռորոշ խնդիրներից են լինելու սոցիալ-տնտեսական ծրագրերը, իր հերթին նկատել է «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Թովմասյանը: Խոսելով արտաքին քաղաքականության մասին, նա առաջարկել է բանակցային գործընթացը թողնել գործադիր իշխանությանը, իսկ ԼՂՀ անկախության ճանաչումը դարձնել համազգային խնդիր: ՀՅԴաշնակցության տեսակետը արտաքին եւ ներքին հարցերում ներկայացրել է կուսակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Մասնավորապես նա նշել է, թե կուսակցությունը որոշակի ակնկալիքներ ունի 2010թ. ընտրություններից եւ հույս ունի, որ դրանք ժողովրդավարորեն կանցնեն:

No comments: