Saturday, December 12, 2009

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԹԵԺ 2010 ԹՎԱԿԱՆ

«Լրագիր» 11-12-2009- Եղանակաբանները զգուշացնում են, որ 2010 թվականը կարող է լինել պատմության մեջ ամենաշոգ տարին: Այդ մասին գրում է բրիտանական The Times պարբերականը: Այդ կապակցությամբ ուսումնասիրություններ կատարվում են 160 տարի, եւ այդ ընթացքում դեռեւս ամենաշոգ տարին համարվում է 1998 թվականը: Այժմ, եղանակաբանները կանխատեսում են, որ 2010 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը լինելու է 0,6 Ցելսիուսով բարձր, քան 1961-1990 թվականներն ընկած ժամանակաշրջանում: Ենթադրվում է, որ տարվա միջին ջերմաստիճանը, 2010 թվականին, 1998 թվականի 14,52 աստիճանի դիմաց կկազմի 14,58 աստիճան: Եղանակաբանները Կոպենհագենում տեղի ունեցած հավաքի ժամանակ նաեւ վստահեցրել են, որ 2010-2019 թվականների միջեւ ընկած տարիների ամառների կեսից ավելին նույնպես ավելի շոգ են լինելու, քան 1998 թվականին: Աշխարհի այդ տաքացման պատճառը եղանակաբանները համարում են մարդու գործոնը:

No comments: