Saturday, December 5, 2009

Ունենք 97 շահումով խաղ

A1+. 4-12-2009- 2009 թվականի 11 ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է շահումով խաղի կազմակերպման 17 և խաղատան 5 լիցենզիա, միևնույն ժամանակ շահումով խաղի կազմակերպման 37 և խաղատան 9 լիցենզիաներ ուժը կորցրած են ճանաչվել: Ընթացիկ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին կասեցվել է 35 շահումով խաղերի, 1 խաղատան և 1 վիճակախաղի լիցենզիաների գործողությունը, 24 շահումով խաղի, 1 խաղատան և 2 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաների նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Նույն ժամանակահատվածում շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է նաև տուգանք' համապատասխանաբար 14 մլն. 400 հազ., 7 մլն 700 հազ. և 300 հազ. դրամի չափով: 01.01.2009թ-01.12.2009թ ընթացքում այս ոլորտից օրենքով սահմանված կարգով գանձվել է 1 մլրդ. 80 մլն. դրամի չափով պետական տուրք, որից 430.0 մլն դրամը' շահումով խաղերի, 250.0 մլն դրամը' խաղատների, 400.0 մլն դրամը' վիճակախաղերի գծով: Ս.թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 97 շահումով խաղի, 11 խաղատան և 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

No comments: