Saturday, December 5, 2009

Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի խորհուրդը առաջարկում է տարածաշրջանային վեճերը հանձնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան

/PanARMENIAN.Net/ 04.12.2009 - Ռամկավար Ազատական կուսակցության Հայ դատի իրավական խորհուրդը հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների իր ուսումնասիրման արդյունքները հիմք ընդունելով, տարածել է հայտարարություն: Ռամկավար Ազատական կուսակցությունը արձանագրում է, որ արձանագրություններն իսկապես միջազգային պայմանագիր է` երկկողմանի սահմանների ճանաչման մասին, այլ ոչ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին սովորական համաձայնագիր: «Արձանագրություններում նախատեսված է տարածքային- սահմանային խնդիրների կարգավորում, հակառակ դեպքում այդ փաստաթղթերը չէին ուղարկվի Հայաստանի խորհրդարան` վավերացնելու համար», - նշված է հայտարարության մեջ: Ռամկավար Ազատական կուսակցությունը առաջարկում է Հայաստանի կառավարությանը` սկսել բոլոր տարածքային հակամարտությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարան հանձնելու գործընթաց, եթե մոտ ժամանակներում տարածքային անդորրը խանգարող երկրները չփոխեն իրենց գործելաոճը: ժամանակներում տարածքային անդորրը խախտող երկրները չփոխեն իրենց գործելաոճը:

No comments: