Friday, December 4, 2009

Հայկական զորախումբը կներգրավվի Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում

Tert.am. 3-12-2009- Դեկտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց երկօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի տեղակալ, տիկին Սելեսթե Վոլանդերին, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպմանն ամերիկյան կողմից մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ռոբերտ Վեբսթերը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև առաջիկայում Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում հայկական զորախմբի ներգրավմանն առնչվող հարցեր։ Տիկին Ս.Վոլանդերն անդրադարձավ նաև այսօր առավոտյան ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ կատարած իր այցին` բարձր գնահատելով հայ խաղաղապահների կողմից իրականացված առաքելությունն Իրաքում և ներկայումս ընթացող առաքելությունը Կոսովոյում։

No comments: