Thursday, December 3, 2009

Մարդաբանների ուսումնասիրությունը ևս ապացուցել է Ղարաբաղի հայկական տարածք լինելու փաստը

Panorama.am. 3-12-2009- Պատմական Ղարաբաղը պատկանում է հայերին: Անկախ մարդաբանների կողմից անցկացված ուսումնասիրությոնները ցույց են տալիս, որ ներկայիս հայերն են հանդիսանում, հին ժամանակներում, Ղարաբաղի տարածքում ապրած մարդկանց իրավահաջորդները:Այս մասին գրում ռուսական «Պրավդա» թերթը: Թերթն անդրադարձ է կատարել Աթենքում տեղի ունեցած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հանդիմումներին` հատուկ անդրադարձ կատարելով հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրներին: Այյնուհետև պատմակական էքսկուրս կատարել` փորձելով գտնել, թե ում պատմական տարածքն է հանդիսանում Ղարաբաղը: Հոդվածում նշվում է, որ մինչև 13-րդ դար, պատմական Ղարաբաղի շրջանում ապրել են միայն հայեր, իսկ թուրքական ցեղեր հայտնվել են 13-րդ դարում` Մոնղոլների հայտնի արշավանքների հետևանքով: Չնայած այդ հանգամանքին, հայերը շարունակել են ապրել նշյալ շրջանում, մասնավորապես Ղարաբաղի լեռնային շրջաններում (ներկայիս ԼՂՀ տարածքում): Դարերի ընթացքում հայերի և թուրքալեզու ցեղերի միջև տեղի են ունեցել բախումներ: Այդ բախումները մի քանի անգամ կասեցվել են այն ժամանակաշրջանում, երբ Ղարաբաղը գտնվել Ռուսական կայսրության տարածքում: Այնուհետև 1918-20 թվականներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղում բռնությունների նոր ալիք է բարձրացել: Ի վերջո, տարածաշրջանի ապագան որոշեցին բոլշևիկները: Այսպես, 1921 հունիսին 3-ին Կովկասյան բյուրոյի նիստում, նախ որոշում ընդունվեց Ղարաբաղը թողնել Հայաստանի կազմում, իսկ հաջորդ օրը` Ստալինի միջնորդությամբ, այն հանձնվեց Ադրբեջանին: Այս ցավոտ հիմնախնդրի առաջացման հիմնական պատասխանատվությունը կրում են բոլշևիկները: Միխայել Գորբոչովի կառավարման ժամանակաշրջանում, կենտրոնախույս ուժերի առաջացրած շարժումը, 1988 թվականի փետրվարին, նորից ջրի երես հանեց հայ-ադրբեջանական հիմնախնդիրը: Այդ ժամանակ, ադրբեջանական Սումգայիթ քաղաքում, ազգայնականներն սկսեցին հայ բնակչության նկատմամբ թալան ու բռնությություն իրականացնել: Հենց յադ ժամանկ էլ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, որի բնակչության 94 տոկոսը հայեր էին, հայտարարեց, որ դուրս է գալիս Ադրբեջանի ՍՍՀ-ան կազմից: Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, 1991 թվականի սեպտեմբերին, հայտարարվեց նորանկախ պետության ստեղծման մասին: Որպես հետևանք, պաշտոնական Բաքուն վերացրեց մինչ այդ գործող Ղարաբաղի ինքնավար մարզի կարգավիճակը` նրան տալով սովորական ադրբեջանական տարածքի կարգավիճակ: Դրանից անմիջապես հետո սկսվեց պատերազմը, որը հետագայում վերածվեց հայ-ադրբեջանական պատերազմի: Այն շարունակվեց մինչև 1994 թվականի մայիսի 12-ը: բաքուն փորձում էր Ղարաբաղը պահել իր վերահսկողության ներքո, իսկ հայկական աշխարազորային ուժերը` Երևանի և հայկական Սփյուռքի աջակցությամբ, պայքարում էին Ղարաբաղի անկախության համար: Նշենք, որ ռուսական թերթի նշյալ հոդվածը մեծ աժիոտաժ է առաջացրել Ադրբեջանում:

No comments: