Saturday, December 5, 2009

ԱԿԱՆՋԱՎՈՐ ԳՈՂԸ

«Առավոտ» 4-12-2009- Մանչեստրում բնակվող 33-ամյա գող Դեւիդ Խոլյակը իր տգեղ արտաքինի համար ստացել է «Շրեկ» մականունը: Չափազանց մեծ ականջների պատճառով նրան միանգամից նկատում են բազմության մեջ եւ դյուրին դարձնում նրա հայտնաբերումը: «Բավական է Դեւիդը մեկ անգամ նայի հայելու մեջ եւ կհասկանա, որ ավազակի կյանքը իր համար չէ: Նրա ականջները երեւում են նույնիսկ մեկ մղոնից: Ցանկացած ոստիկան 5 րոպեում կգտնի նրան: Այսպիսի անձնավորությունը բեռ է իրեն հարգող ավազակախմբի համար»,- ասում են ոստիկանության աշխատակիցները: «Շրեկի» բանդայի աղմկահարույց դեպքերից է «Halifax» բանկի մասնաճյուղերից մեկի՝ Պրեսթոն քաղաքում կատարված գողությունը: Ոստիկանությունը առանց դժվարության հայտնաբերեց գողերին: Իսկ «Շրեկի» արտաքինը ցնցել էր բանկի բոլոր աշխատակիցներին եւ հաճախորդներին:

No comments: