Wednesday, December 2, 2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ ԼՂՀ–ին. բանավեճ

Tert.am. 2-12-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ձեռնտու չէ ոչ Հայաստանին և ոչ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Իրերի այսօրվա տրամաբանությունը, նրա խոսքերով, ապացուցում է, որ «մենք պարտավոր ենք համաձայնել այն պնդման հետ, թե Հայաստանը ագրեսոր-պետություն է»: Մելիքյանն այս փաստը բացատրում է նրանով, որ Ադրբեջանին հաջողվում է մի կողմ դնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պահանջները, մասնավորապես, ադրբեջանցի փաստականների շահերի պաշտպանության վերաբերյալ` առանց հաշվի առնելու հայ փաստականներին: Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, իշխող ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը չի համաձայնել իր ընդդիմախոսի հետ` հայտարարելով, որ Հայաստանին ագրեսոր է համարում ոչ թե ողջ աշխարհը, այլ միայն Ադրբեջանը: «Հայաստանն ընդամենն իր պարտքն է կատարել Ղարաբաղի նկատմամբ, այն առումով, որ պարտադրված պատերազմում պետք է պաշտպաներ Ղարաբաղի շահերը, և այդպես էլ եղավ»: Հանրապետականը նաև նշեց, որ թե հայ և թե ադրբեջանցի փախստականների հարցը միշտ էլ եղել է բանակցությունների օրակարգում: Ի պատասխան՝ Արման Մելիքյանը նշեց, որ հայ փասխտականների խնդիրը սկսել են արծարծել բոլորովին վերջերս: Նա նաև ՀՀ ԱԳՆ ղեկավարին մեղադրեց նրանում, որ, խոսելով էթնիկ զտումների մասին, նշվում է ոչ թե «Ադրբեջանում հայերի էթնիկ զտումների, այլ Ղարբաղի տարածքում էթնիկ զտումների մասին»:

No comments: