Wednesday, December 2, 2009

Դավութօղլուն կրկին կապել է Արձանագրությունները ԼՂ խնդրի հետ

Aysor.am. 2-12-2009- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին Աթենքում հանդիպել է իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ: Ինչպես հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությանը, Ա.Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերցումը հնարավոր է միայն «Հայաստանի կողմից ադրբեջանական օկուպացված տարածքներն ազատելուց հետո»: Ադրբեջանական արտաքին գերատեսչության հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է. «Դավութօղլուն հայտարարել է հայ-ադրբեջանական, ԼՂ խնդրի կարգավորման կարևորության մասին` տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար, նշելով, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը և, համապատասխանաբար, դրանց կատարումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից ադրբեջանական օկուպացված տարածքներն ազատելուց հետո»: Ադրբեջանի ԱԳ նախարարն, իր հերթին, ներկայացրել է Դավութօղլուին ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ ներկայիս իրավիճակը: Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական հարաբերությունների և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ, այդ թվում` Աֆղանստանի: Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ավարտին Թուրքիայի ԱԳ նախարարը Մեմեդյարովին հրավիրել է այցելել Թուրքիա:

No comments: