ԲԱՔՈՒ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանալեզու «Բիզիմ յոլ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաման է ստորագրել «Ադրբեջանի Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Հանրապետության կառավարության միջեւ առանց փոխհատուցման ռազմական օգնության մասին համաձայնագիրը» հաստատելու մասին:
Թերթը հայտնել է, որ հրամանագրով Ադրբեջանի նախարարների կաբինետին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելՙ համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Արտաքին գործերի նախարարությանն էլ հանձնարարվել է տեղեկացնել Թուրքիայի կառավարությանըՙ համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին գործառույթներ իրագործվելու մասին:
Friday, December 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment